Սիրտ-թոքային վերակենդանացում




Առողջ մարդու սիրտը 1 րոպեում զարկում է 70-72 անգամ: Լավ շոշափվում է մակերեսային զարկերակների վրա՝ նախադաստակ և քնային զարկերակ (պարանոցի վրա): Հանգստի վիճակում 1 րոպեյում շնչում ենք 17-21 անգամ:

Եթե որևէ պատահար է տեղի ունենում և տեսնում ենք այդ պատահարից տուժածի, ապա նրան մոտենալուց առաջ պետք է գնահատել շրջապատի անվտանգությունը, անձնական հիգիենայի տեսակետից ցանկալի է ունենալ ձեռնոցներ, աղնոցներ և դիմակ: Տուժածին մոտենալով՝ առաջինը ստուգում ենք գիտակցությունը՝ թեթևակի հրելով, կանչելով: Երբ գիտակցություն չկա՝ ստուգում ենք շնչառությունը և սիրտը: Ընդուպ մոտենալով ստուգում ենք շնչառությունը (գոնե 5 վայրկյան), պուլսը՝ քնային զարկերակի վրա՝ երկու մատով: Եթե պուլսն ու շնչառությունը կան, ապա օգնություն կանչելով՝ հիվանդին շրջում ենք կողքի՝ ապահովության դիրքի, քանի որ անգիտակից հիվանդը չունի կլման ու հազի ռեֆլեկսներ և կարող է խողդվել:
Եթե սիրտն ու շնչառությունը չեն շոշափվում, ապա անցնում ենք վերակենդանացման:
Տուժածը պառկած է մեջքի վրա: Գլուխը տանում ենք հետ. բացում բերանը, ազատում շնչուղիները (եթե կան օտար մարմիններ): Մեր շուրթերով հերմետիկ փակելով հիվանդի բերանը և մատներով սեղմելով քիթը, կատարում ենք երկու ուժեղ ներփչում հիվանդի բերանի մեջ: Այն մասին, որ օդը հասավ թոքեր կնկատվի կրծքավանդակի բարձրացող շարժում:
Կրծքավանդակի վրա սրտի տեղը գտնելու համար երկու մատով կողերի եզրը շոշափելով գտնում ենք կրծոսկրի ելունը, մյուս ձեռքի ափի հիմքը դնում ենք այդ երկու մատներից վեր, երկու ձեռքերի մատները խաչում ենք իրար հետ և անում 15 հրոցային շարժում: Այդ ընթացքում ուսերը, արմունկները և ձեռքերը պետք է լինեն մի գծի վրա: Օգտագործում ենք ոչ թե ձեռքերի ուժը, այլ մեր ծանրությունը:
2 ներփչում + 15 հրոցային շարժում = 1 ցիկլ
1 րոպեում պետք է հասցնել 4 ցիկլ: Յուրաքանչյուր րոպե գնահատում ենք հիվանդի վիճակը: Եթե շնչառություն և զարկեր կան, ապա դադարեցնում ենք աշխատանքը, եթե ոչ՝ ապա շարունակում ենք այնքան, մինչև.
1. կա դրական արդյունք,
2. փրկարար գերհոգնածություն կա,
3. շրջակա միջավայրը դառնում է վտանգավոր փրկողի համար,
4. վրա են հասում մասնագետ փրկարարներ:

Комментарии

Популярные сообщения