18.09.18


·        Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրո՛ւ անուղղակի, հետևիր կետադրությանը։
9-եր
Սուրենն ինձ ասաց, որ չի առարկում և որ այդ մասին հայտնեմ եղբորս:
Նա ասաց հորը, որ տանը կմնա, մինչև նա աշխատանքից գա:
Սմբատը իր հյուրին հարցրեց, թե նա երբ է վերադարձել և թե ինչ պետք է իրենք անեն նրան օգնելու համար:
Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ քեզ վրա փորձեն ճնշում գործադրեն, դու խիղճդ երբեք չես կորցնի:

Ոստիկնաը քեզ ասաց, որ դու քո գործն արդեն ավարտել ես և հիմա պետք է իրեն օգնես:
Դու տեսնելով … ասացիր նրան, որպեսզի նա վերցնի իրերը, հեռանա այստեղից և այլևս չփորձի մեզ անհանգստացնել:
Տանտերը սուրենին ասաց, որ այդ օրվա նրա վարմունքն ու ձևերը միագամայն ազնվականի էին և դրանք զարմացնում էին նրան և իր հյուրերին:
·        Որտեղ հարկավոր է, և-ից առաջ ստորակետ դի՛ր.
1.      Նա զգում էր, որ այլևս չի տեսնելու հարազատ դարձած այդ մարդուն, և սիրտը ճմլվում էր։
2.     Ոստիկանները ժամանեցին կեսօրին և ամբողջ գյուղը տակնուվրա անելուց հետո գտան Մարգարին։
3.     Մենք շատ բան ենք կորցրել պատմության քառուղիներում և կորցրածը գտնելու համար դեռ շատ պիտի դեգերենք։
4.     Հանկարծ փայլատակեց ինչ-որ լույս, և շրջապատը լուսավորվեց։
·        Դասավորիր պարբերությունները տրամաբանական հաջորդականությամբ.
1.      Մարդաշատ հրապարակնեում ու  շուկաներում, հմայված ունկնդիրներով շրջապատված, հնչեցնելով կիֆարայի լարերը, Հոմերոսը, երգելու պես ծոր տալով արտասանում էր իր պոեմները։ Եվ ունկնդիրների առջև վերակենդանանում էին Իլիոնի (այդպես էին անվանում Տրոյա քաղաքը) և իրենց սևակող նավերով տրոյացիներին հնազանդեցնելու եկած հույների տասնամյա արյունահեղ պատերազմի հերոսական պատկերները։
2.     Մեծ էր Հոմերոսի փառքը։ Այդ պատճառով էլ հունական յոթ քաղաքներ վիճում էին նրա ծննդավայրը կոչվելու պատվին արժանանալու համար։
3.     Էգեյան ծովի ալիքների նման սահուն հոսում էր հոմերոսյան երգը։ Պոետի ժամանակակիցները հավատացած էին, որ նրա երգից ապառաժները կյանք են առնում։ սանձահարվում են վայրի գազանները, և աստվածներն են, որ, նախանձից դրդված, կուրացրել են նրան։
4.     Լեգենդները պատմում են, որ հազարամյակներ առաջ Հելլադայի քաղաքներով ու գյուղերով թափառում էր կույր ասացող Հոմերոսը։ Նա լսում ու հիշողության մեջ էր պահում ժողովրդական ավանդությունները, ճակատամարտերի, նետաձգության մրցությունների պատմություններրը, կիսաստված-կիսամարդ հերոսների   քաջագործությունների մասին պատմող առասպելները։ Հետագայում դրանց հիման վրա նա ստեղծեց «Իլիական» և «Ոդիսական» պոեմները։

Комментарии

Популярные сообщения