Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ

'електрац.jpg
Մարմինները կարելի է էլեկտրականացնել ոչ միայն շփելով, այլև հպելով նախապես էլեկտրականացված մի այլ մարմնի: Հպումից հետո էլեկտրական լիցքի մի մասը կանցնի նրան: Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը:
Առաջին սարքը կոչվում է էլեկտրացույց, երկրորդը՝ էլեկտրաչափ:
Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:
Ընդ որում՝ որքան մեծ լինի էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ կլինի վանողության ուժը և թերթիկների միմյանցից շեղման անկյունը:
Էլեկտրաչափի կառուցվածքը մի փոքր այլ է. նրա մեջ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը կարող է ազատ պտտվել: Էլեկտրաչափը  լիցքավորելիս ալյումինե սլաքը վանվում է ձողից և շեղվում մի որոշ անկյունով: Էլեկտրաչափի աստիճանավորված սանդղակը թույլ է տալիս սլաքի շեղման անկյան միջոցով որոշել էլեկտրաչափին հաղորդված լիցքի մեծությունը:
Լիցքի բաժանումը կարելի է շարունակել այնքան, մինչև մնացած լիցքը հնարավոր չլինի հայտնաբերել էլեկտրաչափով: Սակայն, ինչպես ցույց տվեցին ավելի ճշգրիտ փորձերը, էլեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել. այն ունի բաժանման սահման: Այդպիսի փորձերի արդյունքում ամերիկացի գիտնական Ռոբերտ Մելիկենը ստացել է ամենափոքր, անբաժանելի՝ տարրական լիցքի մեծությունը:
Տարրական լիցքի կրողներ են տարրական մասնիկները՝ էլեկտրոնները և պրոտոնները:


Комментарии

Популярные сообщения