Քիմիա-Սեպտեմբերի 13
Սեպտեմբերի 13
1. Ինչ է նյութը?-Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները(առարկաները)
կոչվումէ նյութ: Նյութերը ունեն որոշակի բաղադրություն,
կառուցվածք, հատկություններ: Նյութերը լինում են բնական, արհեստական և սինթետիկ: Նյութերը
ըստ բաղադրության դասակարգվում են՝ պարզ և բարդ: Պարզ նյութերը կազմված են միատեսակ
քիմիական տարրի ատոմներից՝թթվածին O2, oզոն O3, արծաթ:
Բարդ նյութերը կազմված են երկու
և ավելի քիմիական տարրի ատոմներից: Բարդ նյութերը դասակարգում ենք ըստ ծագման՝ անօրգանական
և օրգանական: Կենդանի օրգանիզմները դասակարգում ենք չորս խմբի՝ կենդանիներ, սնկեր,
բույսեր, մանրեներ (միկրոօրգանիզմներ): Օրգանական նյութերն են՝սպիտակցուներ, ճարպես,
ածխաջրեր, նուկլեյնաթթուներ, օսլա, ֆրուկտոզ, գլուկոզ: Անօրգանական նյութերն են՝ ջուր,
օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր: Բարդ և անօրգանական՝ածխաթթու գազ: Ապակին լինում
է օրգանական և անօրգանական: Նյութի հատկությունները, այն հատկանիշներն են, որոնցով
նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից: Տարբերվում են են, որպես՝քիմիական,
ֆիզիկական և ֆիզիոլոգիական հատկությունները: Ֆիզիոլոգիական հատկությունը, նյութի ազդեցությունն
է կենդանի օրգանիզմի վրա, դրական կամ բացասական:
Комментарии
Отправить комментарий