Սննդային թունավորումներ


Սննդային թունավորումներ, հիվանդություններ, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործումից։
Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։
Թունավորման տեսակը
Թունավորման ենթատեսակը
Հիվանդության պատճառային գործոն
Միկրոբային
Տոքսիկո-ինֆեկցիաներ
Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ
Տոկսիկոզներ
Բակտերիալ տոկսիկոզներ
ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ
Միկոտոկսիկոզներ
Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն
Ոչ միկրոբային
Թունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդով
Բուսական սնունդ
թունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն
Կենդանական սնունդ
մարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ
Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններում
Բուսական սնունդ
կորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ
Կենդանական սնունդ
լյարդ, ձկնկիթ, գայլաձուկ և այլն

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշծիրանդեղձ և այլն) դառը կորիզներըձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապարպղինձցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներնիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։
Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոցփսխումլուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավգլխապտույտ, երբեմն զառանցանքգիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։
Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։
Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։
Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարական խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

Комментарии

Популярные сообщения