Գտիր համաձայնության սխալները
- Գտիր համաձայնության սխալները, ուղղիր.
- Նրանց միշտ, ամենուրեք և հաստատապես պետք է-են պատճառն ու նպատակը։
- Լույսի շուրջը պտտվում են թիթեռնիկները, իսկ բաց պատուհանից ներս են-է հասնում ծաղիկների բուրմունքը։
- Կան մարդու գոյության իմաստը քննող բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր՜ որոնցից առանձնանում են-է «Կորուսյալները»։
- Որպես մարդ՝ նա հարգված էր, բայց որպես բժիշկ-բժշկի՝ նրան այնքան էլ չէին սիրում։
- Ուղեգրի արժեքի մեջ մտնում է-են նաև նախաճաշն ու ընթրիքը։
- Ամեն մեկը չեն-չի կարողանա այդպես արտահայտել իրենց-իր մտքերը։
- Բոլոր տները և հիվանդանոցը-հիվանդանոցները ներկված էր-էին սպիտակ գույնով և զարմացնում էր-էին իրենց մաքրությամբ։
- Գործակալությունում ընդունվում է-են տոմսերի նախնական պատվերներ։
- Ստուգումներին կմասնակցեն-ի կա՛մ Հակոբը, կա՛մ Եվան։
- Համակարգչի առջև երկար նստելուց տղայի աչքերը ցավում էր-էին։
- Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրո՛ւ անուղղակի, հետևիր կետադրությանը։
- Որտեղ հարկավոր է, և-ից առաջ ստորակետ դի՛ր.
- Նա զգում էր, որ այլևս չի տեսնելու հարազատ դարձած այդ մարդուն և սիրտը ճմլվում էր։
- Ոստիկանները ժամանեցին կեսօին և ամբողջ գյուղը տակնուվրա անելուց հետո գտան Մարգարին։
- Մենք շատ բան ենք կորցրել պատմության քառուղիներում և կորցրածը գտնելու համար դեռ շատ պիտի դեգերենք։
- Հանկարծ փայլատակեց ինչ-որ լույս և շրջապատը լուսավորվեց։
- Դասավորիր պարբերությունները տրամաբանական հաջորդականությամբ.
- Մարդաշատ հրապարակնեում ու շուկաներում, հմայված ունկնդիրներով շրջապատված, հնչեցնելով կիֆարայի լարերը, Հոմերոսը, երգելու պես ծոր տալով արտասանում էր իր պոեմները։ Եվ ունկնդիրների առջև վերակենդանանում էին Իլիոնի (այդպես էին անվանում Տրոյա քաղաքը) և իրենց սևակող նավերով տրոյացիներին հնազանդեցնելու եկած հույների տասնամյա արյունահեղ պատերազմի հերոսական պատկերները։
- Մեծ էր Հոմերոսի փառքը։ յդ պատճառով էլ հունական յոթ քաղաքներ վիճում էին նրա ծննդավայրը կոչվելու պատվին արժանանալու համար։
- Էգեյան ծովի ալիքների նման սահուն հոսում էր հոմերոսյան երգը։ Պոետի ժամանակակիցները հավատացած էին, որ նրա երգից ապառաժները կյանք են առնում։ սանձահարվում են վայրի գազանները, և աստվածներն են, որ, նախանձից դրդված, կուրացրել են նրան։
- Լեգենդները պատմում են, որ հազարամյակներ առաջ Հելլադայի քաղաքներով ու գյուղերով թափառում էր կույր ասացող Հոմերոսը։ Նա լսում ու հիշողության մեջ էր պահում ժողովրդական ավանդությունները, ճակատամարտերի, նետաձգության մրցությունների պատմություններրը, կիսաստված-կիսամարդ հերոսների քաջագործությունների մասին պատմող առասպելները։ Հետագայում դրանց հիման վրա նա ստեղծեց «Իլիական» և «Ոդիսական» պոեմները։
- Տրված են հունգարերեն գոյականներ և դրանց բոլորի հայերեն թարգմանությունները՝ անկանոն հերթականությամբ.
ա) հունգարերեն բառերի դիմաց գրիր դրանց հայերենները (առանց համացանցը ըգիագործելու)։
բ) բացատրիր լուծման տրամաբանությունը։
nyírfa, körte, almák, körtefa, nyírfák, alma, almafa
կեչի, տանձ, խնձորենի, խնձոր, կեչիներ, խնձորներ, տանձենի։
Комментарии
Отправить комментарий