17.09.18

Գրականություն.
«Սասունցի Դավիթ» էպոսի 2-րդ՝ «Մեծ Մհեր» ճյուղից գտիր հետևյալ հարցերի պատասխանները.
·        Քեռի Թորոսը Մհերին ուղարկում է Գորգիկ իշխանի մոտ։ Ի՞նչ նպատակով է ուղարկում։
·        Որպեսզի Մհերը իր համար ձի բերի:
·        Ինչո՞ւ որոշեցին, որ Մհերին ձի է անհրաժեշտ որսի գնալու համար։ Ի՞նչն էր խանգարում առաջվա նման վազելով որս անելուն։
·        Մհերը հոգնում էր վազելուց, իսկ սովորական ձիերը նրա դյւոցազնական ուժին չեին դմիանում:
·        Գորգիկ իշխանի երկրից վերադառնալիս մարդիկ նայում էին Մհերին և ծիծաղում։ Ի՞նչն էր այդ զվարճանքի պատճառը։
·        Քանի որ քուռակը չէր շարժվում տեղից մհերը նրան դրել էր ուսին և տանում էր իր հետ, իսկ այն որ մարդը ձիուն իր ուսնի է տանում, բավականին ծիծաղաշարժ է:
·        Ինչպե՞ս է Մհերը «Առյուծաձև» մականունն ստանում։
·        Երբ Սասունում սով է սկսվում, Մհերը քեռի Թորոսին հարցնում է, թե որն է թանկության պատճառը, իսկ քեռի Թորոսը ասում է որ սահմանների մոտ մի առյուծ է պտտվում և ուտում  է բոլոր որսորդներին: Մհերը առյուծին մերկ ձեռքերով մեջտեղից երկու կես է անում և այտեղից էլ ստանում է ՙՙառյուծաձև՛՛  մականունը:
·        Ի՞նչ փորձություն է հաղթահարում Մհերը՝ Արմաղանի հետ ամուսնանալու համար։
·        Նա սապոնւմ է սպիտակ Դևին:
·        Ինչպե՞ս է պատահում, որ Մհերը Մսրա Մելիքի հետ հաշտության պայման է կապում և ինչ պայման էր դա։
·        Մսրա Մելիքի և Մհերի կռիվը երեք օր երեք գիշեր տևում է, բայց մեկը մյուսին չեն կարողանում հաղթեն, այսպիսով նրանք իրար հետ  ՛՛եղբայրանում են՛՛ և պայմանավորում են, որ եթե նրանցից մեկը մեռնի, մյուսի կնոջն ու երեխայնի պետք է ողջը պահի:
·        Ինչո՞ւ է Արմաղանը երդվում, որ Մհերին չի ընդունի որպես ամուսին, եթե նա գնա Մսր։
·        Քանզի նա մտածում էր որ Մելիքի կինը լսել է Մհերի խիզախության մասին և ուզում է նրան օգտագործի:
·        Ինչո՞ւ Մհերը չէր կարող մերժել Իսմիլ խաթունի՝ Մսր գնալու հրավերը։
·        Քանզի նա պայման էր կքնել Մելիքի հետ:
·        Ինչո՞ւ են երդմնազանց լինում Մհերն ու Արմաղանը, ո՞րն էր նրանց երդմնազանցության «վարձը»։

·        Քանզի Մհերը արդեն ունեցել էր իր նման դյուզազնուն մի տղա, որը կփակեր հայոց պատմության վերջին էջը, եթե նրանք չունենային մեկին, ով կարողանար Մելիքի վրա, իսկ երդմնազանցության վարձը մահն էր:
Ինքնագնահատական
Բերնար Վերբեր
«
Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից
Ինքնագնահատականի մեխանիզմը բացահայտող մի գիտափորձ է արվել։ Սկզբում սոցիոլոգները առաջարկել են մի խումբ երիտասարդների լրացնել ընդհանուր զարգացածությունը որոշող մի քանի շատ պարզ հարցարաններ։ Փորձարկվողները հեշտ գլուխ են բերել հանձնարարությունը, որից հետո նրանց հրավիրել են մի սենյակ, ուր երիտասարդ կանայք են։ Թեստը հաջող
լրացրածները, այսինքն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները, հեշտությամբ ծանոթացել են ամենագեղեցիկ աղջիկների հետ։
Երիտասարդների հաջորդ խմբին նույնպես առաջարկել են հարցարան լրացնել, բայց այս անգամ՝ զգալիորեն բարդացված։ Ոչ ոք գլուխ չի հանել առաջադրանքից։ Աղջիկների հետ հանդիպելիս համարձակվել են զրույցի բռնվել նրանցից համեմատաբար ավելի քիչ հմայիչների հետ։
Աղջիկների հետ կատարած գիտափորձի արդյունքը նույնն է եղել։ Եթե աղջիկները հաջողությամբ հաղթահարում են հեշտ հարցարանը, անվարան ծանոթանում են ամենահմայիչ երիտասարդների հետ և արհամարհանքով վերաբերվում նրանց, ում համարում են իրենց ուշադրությանն անարժան։
Այսպես, հասարակ փորձի միջոցով հնարավոր է շահագործել ինքնագնահատականը։ Ամեն մարդ ստանում է լավ կամ վատ գնահատական հասարակությունից, որի ներսում ապրում է։ Նրա ինքնագնահատականը մեկ բարձրանում, մեկ իջնում է՝ կախված դրվատանքից կամ նախատինքից։ Եթե ուզում եք իրոք ազատ մարդ լինել, պիտի հաղթահարեք կախումը «աղել-յուղելուց» և ինքներդ ձեզ միավորներ տաք։ Այդ դեպքում ինքնագնահատականը բարձրացնելու համար կարելի է ռիսկի գնալ, փորձել ինչ-որ իրոք դժվար մի բան անել՝ հասկանալու համար, թե ինչի եք ընդունակ։ Բայց չարժե առանձնապես տրտմել, եթե հանկարծ ձախողեք։ Հաղթանակը, բացի ձեր տաղանդից, շատ ուրիշ հանգամանքներով էլ է պայմանավորվում։ Այնպես որ հարկավոր է տոնել ոչ թե հաղթանակը, այլ այն, որ դուք խիզախել եք ռիսկի գնալ։

Комментарии

Популярные сообщения