24.09,18
Գրականություն
«Դավիթ»
Գտիր տրված հարցերի պատասխանները տեքստում։
1 Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում տանողը և ինչպես է կատարում այդ հանձնարարությունը։
Դավիթը ոչ մի կնոջ կաթը
չէր ուտում, այդ պատճառով նրան կապում են քուռկիկ ջալալու թամբին և ուղարկում
Մըսր, քանզի կարծում էին, որ Դավիթը Իսմիլ Խաթունի կաթը կուտի: Նրանք վախենում
էին,որ քուռկիկ ջալալին Դավիթին կկորցնի, բայց նա նորմալ հասցնում է նրան:
2.Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։
Իսմիլ Խաթունի կաթով:
3
Մսրա Մելիքը գիտեր, որ Դավիթն իր եղբայրն է։ Ինչո՞ւ է որոշում սպանել նրան։
Որովհետև Դավիթը նրանից
ուժեղ էր, և բացի դրանից նրա մեջ մնացել էր ավագ Մելիքի նենգությունը:
4
Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթը վառում է լեզուն ու դրանից հետո դառնում թլոր՝ թոթովախոս։
Երբ Մելիքը որոշում էր
թե Դավթին թողնելու է ապրի, թե սպանելու է, ոսկու և կրակի միջոցով, Դավիթը ձեռք
տանում է ոսկուն, բայց հրեշտակը նրա ձեռքը վերցնում է և մտցնում կրակը, նիչի
արդյունքւոմ նրա մատը վառվում է, իսկ դավիթը վառված մատը տանում է բերանը, ինչի
արդյունքում վառվում է նաև նրա լեզուն:
5
Ինչպե՞ս է պատահում, որ Դավթին ուղարկում են հետ՝ Սասուն։ Ի՞նչ խարդավանք էր պատրաստել Մսրա Մելիքը Դավթի նկատմամբ, և ինչ վախճան ունեցավ այդ խարդավանքը։
Դավիթը Մելիքի գուրզը քաղաքով
մեկ շպրտում է, ինչի արդյունքում երկրաշարժեր են առաջանում, այսպիսով Մելիքի և
քաղաքացիների զայրույթի արդյունքում Մելիքը Դավթին ուղարկում է Սասուն, իսկ
փահլևաններին, ում հետ նրան ուղարկել էր, հրահանգ էր թողել գցել նրան գետը:
6
Սասունում գիտեին, որ Դավիթը վերադառնում է։ Ո՞վ էր տեղեկացրել։
Մի
այլ փահլևան:
7
Ինչո՞վ էր Դավիթն զբաղվում Սասունում։ Հորեղբայր Օհանն ի՞նչ գործի դրեց Դավթին։
Դավիթը
երեխաների հետ խաղում էր, բայց միշտ
կռվում էր նրանց հետ և մեկ հարչվածից նրանց վզերը ծռվում էին, այսպիսով հորեղբայր
Օհանն որոշում է նրան աշխատանքի դնել և սկզբում նրան հովվության է ուղարկում:
8 Ինչո՞ւ որոշեցին, որ Դավիթն, ավելի լավ է, հովվություն չանի։
Դավիթը
քնում է, իսկ գառները փախչում են, հետո Դավիթը բռնում է բոլոր աղվեսներին և
նապաստակներին բռնում է և ուզում է տալ քաղաքացիներին:
9 Սասունում Դավթին ծուռ՝ գիժ էին համարում ու առանձնապես չէին սիրում։ Ի՞նչ միջադեպ եղավ, որ դարձավ բոլորի սիրելին։
Դավթին չէին սիրում,
բայց երբ մի տարի շատ ցուրտ էր, Դավիթը նիհար եզներին դնում էր իր ուսերին և տանոմ
գյուղացիներին տալիս ու անասունը ողջ էր մնում:
11 Երբ Կոզբադինը գալիս է Սասուն և յոթ տարվա հարկ պահանջում, Դավիթը գնում է սարերը՝ որս անելու։ Ինչպե՞ս է պատահում, որ հենց սկզբից տեղյակ չի լինում հարկահաններից։
Նրան ոչ ոք չէր պատմել հարկահանների մասին,
իսկ Օհանը իմանալով, թր դավիթը ծուռ է, նարն խնդրեց որ իր համար մի ոչխար բռնի:
12 Մի անգամ Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հարբեցնում են Դավթին։ Ինչո՞ւ են նման բան անում և ինչպե՞ս է դա հաջողվում։
Մելիքը Դավթին նամակ է
գրում, որ կամ թող նա անձամբ իր հետ կռվի, ակմ էլ նա իր վրան խփաց զորքը կքշի Սասնի
վրա, իսկ Վերգոն, Օհանը և Քեռի Թորոսը, որոշում են նրան արբեցնել, որպեսզի նրանից
գաղտնի գնան անցնեն Մելիքի թրի տակով և նրան ինչ ուզի տան:
13 Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն իմանում է հոր զենք-զրահի և ձիու մասին։
Երբ Դավիթը գնում է
Մելիքի հետ կռվելու, պառավը դրա մասին իմանում է և հարցնում է թե ինչու չի վերցրել
իր հոր զենք ու զրահը:
14 Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Դավթին։ Է՞լ ում էր ճիշտ այդպիսի փորձության ենթարկել։
Քուռկիկ Ջալալին ասում
է թե նրան ոնց կսպանի, եթե Դավիթը իր վրա նստի, իսկ Դավիթը ասում է, թե ոնց
կազատվի այդ իրավիճակներից: Այդպիսի փորձությն Քուռկիկ Ջալալին ենթարկել էր
Սանասարին:
15
Ո՞վ է իր սգից դուրս գալիս, Երբ Դավիթը հեծնում է Քուռկիկ Ջալալին։
Մհերի մայրը, Դեղձուն
ծամը:
16
Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն ուզում է Քուռկիկ Ջալալին սպանի։ Դավթի ո՞ր հատկանիշի մասին է այդ միջադեպը խոսում։
Ձին Մհերի կաթնաղբյուրի
մոտով չանցավ և Դավթին թվաց թե նա հոգնեց: Դա նրա անհամբերության և
դյուրագռգության մասին էր խոսում:
17
Երբ տեսնում է Մելիքի անհամար զորքը, Դավիթը մի պահ երկմտում է։ Ո՞վ է ոգևորում նրան և աջակցություն խոստանում։
Քուռկիկ Ջալալին:
18
Ի՞նչ առաջարկ է անում Դավթին Իսմիլ խաթունը Մելիքի սպանվելուց հետո։ Ի՞նչ է դրան պատասխանում Դավիթը։
Իսմիլ Խաթունը
առաջարկում է, որ Դավիթը ամուսնանա Մելիքի կնոջ հետ և կառավարի Մըսրը, իսկ Դավիթը
հրաժարվում է և ասում է, որ կկառավարի այնտեղ, որտեղ ծնվել է:
19
Մի անգամ կամրջի վրա Քեռի Թորոսը երկու աշուղների պատուհասում է, նրանց գործիքները ջարդում, նրանց էլ պատվիրում հեռանալ Սասունից։ Ինչո՞ւ է այդպես վարվում։
Քանզի նրանք կոտրեցին գործիքները:
21 Ինչպե՞ս է վախճանվում Դավիթը։ Դրանից հետո ինչպե՞ս են իրենց պահում Վերգոն ու Խանդութ խանումը։
Նրանք իր հաջորդն է
սպանում հարվածով, իսկ Վերգոն ու Խանդութը սգում են նրան:
Հայոց լեզու
1. Գտիր շարադասության սխալները և ուղղիր.
- Այս տարի շատ եվրոպական երկրներում մեծ ցույցեր եղան։
- Այս տարի եվրոպական շատ երկրներում մեծ ցույցեր եղան:
- Հայաստանում նախկին Ուկրաինայի դեսպանը մեկնել է Լոնդոն։
- Նախկին Ուկրաինայի դեսպանը Հայաստանում մեկնել է Լոնդոն:
- Բոլոր երկրաշարժից տուժած ընտանիքներին պետությունը փոխհատուցում տվեց։
- Երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքներին...
- Մի քանի ՀՀ ճանաչված մարզիկներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։
- Հանրահայտ ֆուտբոլի իսպանական ակումբները մեծ գումարներ են ծախսում լավագույն խաղացողներին գրավելու համար։
- Հանրահայտ իսպանական ֆուտբոլի ակումբները ,եծ գումարներ են ծախսում լավագույն խաղացողներին...
- Հանցագործության վայրում գտնվել է հնամաշ տղամարդու վերարկու։
- Հանցագործության վայրում տղմարդու հնամաշ վերարկու է գտնվել:
- Աշխարհի գեղասահքի առաջնություններում ռուս մարզիկները միշտ պատշաճ մակարդակով են հանդես եկել։
- Աշխարհի գեղասահքի առսջնություններում ռուս մարզիկները հանդես են եկել....
- Հանրահայտ գերմանական ընկերությունը վաճառքի է հանել իր նոր արտադրանքը։
- Գերմանական հանրահայտ ընկերությունը...
- Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պարտավոր է մասնակցելու այս ազգապատպան գործին։
- Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի...
- Մենք պատրաստվում ենք ոչ թե մրցումների, այլ մեկնում ենք ընկերական խաղերի։
- Մենք ոչ թե մրցումների ենք պատրաստվում, այլ...
- Հանրաճանաչ անգլիական «Ավե» ընկերությունը վաղուց արդեն հայկական շուկայում է։
- Անգլիական հանրաճանաչ <<Ավե>> ընկերությունը արդեն վաղուց....
- Իսլամական համաշխարհային համաժողովը այդպես էլ չկայացավ։
- Համաշխարհային Իսլամական համաժողովը...
- Ամռան հովերի մեջ մեղմ արմավենիներն էին օրորվում։
- Ամռան մեղմ հովերի մեջ...
- Օրերս լույս տեսավ գրողի վերջին բանաստեղծական ժողովածուն։
- Օրերս գրողի վերջին բանաստեղծական ժողովածուն լույս տեսավ:
- Մեր երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով։
2. Որ նախադասության մեջ բացահայտիչ կա, դիր համապատասխան կետադրություն.
- Նրա՝ իմ վաղեմի ծանոթի հետ իջևանել էի երկրաբանների վրանում։
- Ականավոր լեզվաբան՝ Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվին։
- Գնա և պատգամիր հանուր աշխարհին հարավին և հյուսիսին արևելքին և արևմուտքին երջանկության իմաստը։
- Կայսրը՝ որպես երկնքի որդի հավակնում էր կարծելու թե իրավունք ուներ տիրելու ինչպես մարդկային տարերքին այնպես էլ բնությանը։
- Նրա ահեղագոչ ձայնը անցավ որպես փոթորիկ երկրի մի ծայրից մյուսը։
- Ասորեստանի թագուհի Շամիրամը լսած լինելով Արայի գեղեցկության մասին երազում էր նրան հանդիպելու մասին։
- Այդ առեղծվածային դրամները իբրև՝ արծաթյա և ոսկյա բախտավորության խորհրդանշան հատուկ հատվել էին Նոր տարվա համար։
- Նրան մեծ շուքով առաջնորդեցին Աշոտ արքայազնի հոր՝ Գագիկ թագավորի նստավայրը։
- Միակ մարդը որ կողմնակից էր Բյուզանդիայի կայսեր Կեսարի հրամանին նրա հավատարիմ զինակիրն էր։
- Աթենքում՝ հնագույն քաղաքակրթության օրրանում գիտաժողով տեղի ունեցավ։
3. Նախադասությունները դասավորիր ճիշտ հերթականությամբ.
- Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հիերոգլիֆներ, որոնց քանակը հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։
- Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որ պատկերվում էր մեջտեղում կետ ունեցող շրջանի նշանով։
- Մ.թ.ա. IV հազարամյակում եգիպտացիների գիտելիքները այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը բերնդեբերունդ դառնում էր անհնարին։
- Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։
3-2-4-1
4. Փոխակերպիր ուղղակի մեջբերվող խոսքը անուղղակիի.
...հավաստիացրեց, որ մենք ամին ինչ կպարզենք. մինչև նա տեղ հասնի, նրա մայրն արդեն տանը կլինի:
Комментарии
Отправить комментарий