"Լավագույն հաճախորդը" փոխադրություն|14.09.18


Եվտերպ
Փայտիաշինության
Ծաղկպեսակներ
Հուղարկավորման
Ժապավեններին
Անզուգական
Պապ
Միջադեպ
Արյունարբու
Եղեռագործություն
Գալարվեցին
Մորիս Բալոտեն
Դիակառք
Չթառամող վարդերի
Մանուշակագույն
Շեղջակույտ
Լավագույն գնորդը
Փայտյա շինության, սգո առարկաներ, ոսեկ տառեր
Մետաղյա դափնիները, պատի տակ
Չթառամող վարդերը
Անմոռուկները և վարդերը
Մարդկային սգի հավերժականությունը
Սւիրելի մայրիկ
Անզուգական քույրիկ անփոխարինելի փեսայիս
Անմոռանալի ամուսնուս
Շինծու

Եվտերպ ամուսինների խանութը գտնվում էր քաղաքային գերեզմանատան մոտ: Փայտե շինության վրա ոսկե տառերով դրոշմված էր.  <<Սգո առարկաներ>>: Եվտերպները փորձւոմ էին ամեն ինչ անել իրենց հաճախորդներին բավարարելու համար իրենց մատչելի գներով և լավ որակով: Սրահում կային ծաղկեպսակներ՝ «Սիրելի մայրիկին», «Անզուգական քույրիկին», «Անմոռանալի ամուսնուս», «Անփոխարինելի փեսայիս» և այլն: Մի երեկո խանութ մտավ յոթսունին մոտ մի նիհար տղամարդ:
-Բարև ձեզ, ես կցանկանայի տեսնել ձեր ծաղկեպսակները-ասաց նա տիկին Եվտերպին.
-Բարև ձեզ, ահա համեցեք:

Սրահի պատի երկայնությամբ շարված էին մետաղյա դափնիները, չթառամող վարդերը, անմոռուկները, որոնք հիշեցնում էին  մարդկային սգի հավերժականության մասին:
-Ահա, տեսնում եք մենք ամեն ինչ էլ ունենք-ասաց տիկին Եվտերպը-դուք միայն ասեք, թե ում եք տանում արական թե իգական սեռի ներկայացուցչի:
-Արական-ատամների արանքից նետեց տղամարդը:
-Իսկ նա ձեր ի՞նչն է, զարմիկը, քեռին, հայրը: Դա էլ պետք է ասեք, որպեսզի իմանամ, թե ինչ ձեզ պետք է տամ:
Մարդու դեմքը ջղաձգվեց ասես ֆիզիկական ցավից:
-Տվեք ամեն մեկից մեկ հատ արական սեռի, և «սիրելի քեռուն», և «սիրելի վարձկալին», և «սիրելի հայրիկին»:
Տիկին Եվտերպը զարմացավ:
-Շտապեք-ասաց տղամարդը-տաքսին դրսում սպասում է, պատրաստեք բոլորը:
Իսկ արդեն դրսում նա ասաց.
-Բերեք մեկ հատ էլ  «Սիրելի պապին»:
Տիկին Եվտերպը բերեց բոլորը և հաշիվը, ինչից հետո տղամարդը վճարեց և գնաց:
Տիկին եվտերպի գլխից սա երկար դուրս չէր գալիս: Նա ամեն ինչ պատմեց ամուսնուն, ինչից հետո նրանք քննարկեցին ամեն ինչ և եկան այն եզրակացությանը, որ այդ մարդը  արյունարբու մարդասպան է, ով ուզում է սպանել իր բոլոր բարեկամներին:
Տիկին Եվտերպը հայտնեց սրա մասին ոստիկանությանը, բայց այնտեղ նրան ասացին, որ օրենսգրքում չկա մի հոդված, որը արգելի գնել շատ ծաղկեպսակներ: Բայց միևնույն է, հաջորդ օրը տիկին Եվտերպը վերցրեց թերթը, սպասելով, որ այնտեղ պետք է կարդա մի ահավոր եղեռագործության մասին: Բայց այնտեղ ոչինչ չկար: Հաջորդ ամսվա ընթացքում, թերթը չուներ ավելի հավատարիմ ընթերցող:
Եվ ահա մի երեկո տիկին Եվտերպը խանութից տեսավ ՙ ՙհրեշին՚ ՚: Վազեց նրա հետևից, բայց ոճրագործը արդեն մտել էր մոտակա հյուրանոցը: Տիկին Եվտերպը հասավ նրան այն պահին ,երբ նա բացեց մի սենյակի դուռը և մի ցատկով կտրեց նրա առաջ:
-Չշարժվեք-ճչաց հուզված կինը:
Տղամարդը շփոթվելով, կամա թե ակամա զիջեց կնոջը ճամփան: Կինը ներս ընկավ սենյակը և տեսավ պատի տակ շարված ծաղկեպսակները:
-Չշարժվեք-կրկնեց նա-ես գիտեմ այն ահավոր ոճրագործության մասին որ դուք ուզում ենք անել: Ես թույլ չեմ տա ձեզ մորթոտել ձեր բոլոր հարազատներին, ոստիկանությունը արդեն տեղեկացված է:
-Ոստիկանությանը տեղեկացնելու կարիք չկար-տխուր սասաց տղամարդը-ես բնավ չէի պատրաստվում սպանել իմ հարազատներին: Իրականում ես ոչ ոքի չունեմ և ուզում էի որ իմ թաղմանը կառքը դատարկ չգնա: Ես ծեր եմ և սրտի հետ խնդիրներ ունեմ, բժիշկները արդեն դատապարտել են ինձ, ինփ մնացել է 3-4 ամիս և ես պատրաստվում էի իմ թաղմանը: Ես մի պահ անգամ հավատացի,թե ես հարազատներ ունեմ:
Կնոջ սիրտը ճմլվեց:
-Կներեք-ասաց նա:
Նա գիտակցում էր,ո ր մարդուն ոճրագործ է ահմաարել, այնժամ երբ նա բանաստեղծ էր:
-Վաղը երեկոյան կարող եք գալ մեզ հետ տորթ թխելու այդպես ավելի լավ կանցնի:
Եվ այդ օրվանից Մորիս Բալոտենը դարձավ Եվտերպների ընտանիքի ամենամոտիկ ընկերը: Եվ մի քանի ամիս հետո, երբ փողոցներով անցնում էր մանուշակագույն ժապավեններով փաթաթված դիակառքը, որը բեռնված էր չթառամող վարդերով, մետաղե դափնիներով և անմոռուկներով, նրա ամենավերևում երևում էր մի հսկայական ծաղկեպսակ, որի վրա մեծ տառերով գրված էր «Եվտերպներից, իրենց լավագույն հաճախորդին»:

Комментарии

Популярные сообщения