Էլեկտրամագնիս|Հոսանքակիր մագնիսներ
Փորձը ցույց է տալիս, որ մագնիսական սլաքի վրա կարող է ազդել ոչ միայն հաստատուն մագնիսը, այլև էլեկտրական հոսանքը: Մագնիսական սլաքի վրա հոսանքակիր հաղորդչի ներգործությունը առաջին անգամ հայտնագործել է դանիացի գիտնական Հ. Էրստեդը 1820 թ:
Սոլենոիդի մագնիսական դաշտը համեմատելով շերտավոր հաստատուն մագնիսի դաշտի հետ կարելի է նկատել, որ դրանք շատ նման են:
Էլեկտրամագնիսները ունեն ավելի մեծ կիռարություններ քան հաստատուն մագնիսները, քանի որ.
1 . էլեկտրամագնիսները հաստատուն մագնիսների համեմատությամբ ավելի հզոր են:
2 . ցանկացած պահին էլեկտրամագնիսը կարելի անջատել կամ միացնել:
3 . էլեկտրամագնիսի մագնիսական դաշտը կարելի հեշտությամբ փոփոխել:
![$_3.jpg](https://imprc-resources.azureedge.net/ec0ab0ad-d431-4f3b-a4b0-2acb39315207/%24_3.jpg)
![Orsted-web.jpg](https://imprc-resources.azureedge.net/227bd0b9-e798-475d-8e7c-afd147508cfd/Orsted-web.jpg)
Եթե հաղորդալարը տեղադրվի մագնիսական սլաքի վերևում և միացվի հոսանքի աղբյուրին, ապա մագնիսական սլաքը կխոտորվի, ընդունելով որոշակի դիրք: Հաղորդիչը հոսանքի աղբյուրից անջատելիս՝ մագնիսական սլաքը նորից կընդունի նախկին դիրքը:
![1.gif](https://imprc-resources.azureedge.net/99106c3a-b8f5-42ee-bf00-0571f144a52e/1.gif)
Փորձի արդյունքում կարող ենք եզրակացնել, որ կամայական հաղորդիչ, որով հոսանք է անցնում, ձեռք է բերում մագնիսական հատկություններ: Հիշենք, որ էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է: Եթե լիցքավորված մասնիկները անշարժ են, ապա նրանց շուրջը ստեղծվում է էլեկտրական դաշտ, իսկ հոսանքի, այսինքն շարժվող լիցքերի շուրջը, էլեկտրական դաշտից բացի ստեղծվում է նաև մագնիսական դաշտ: Այդ դաշտն էլ ստիպում է խոտորվել հաղորդչի մոտ գտնվող մագնիսական սլաքը: Այսպիսով.
Մագնիսական դաշտը ստեղծվում է շարժվող լիցքերի (հոսանքների) կողմից, նրանց շուրջը, և ազդում է շարժվող լիցքերի (հոսանքների) վրա՝ մագնիսական ուժերով:
Էլեկտրական հոսանքը կարելի համարել մագնիսական դաշտի առաջացման աղբյուր. որքան մեծ է հոսանքի ուժը, այնքան հզոր է նրա ստեղծած մագնիսական դաշտը:
Լիցքերի շարժումով են պայմանավորված նաև հաստատուն մագնիսի մագնիսական հատկությունները:
Համաձայն Ամպերի վարկածի, մագնիսի նյութի մոլեկուլներում գոյություն ունեն բազմաթիվ շրջանային հոսանքներ՝ «մոլեկուլային հոսանքներ», որոնք էլ պայմանավորում են այդ նյութի մագնիսական հատկությունները:
Ամպերին ատոմի կառուցվածքը հայտնի չէր, ուստի նա չկարողացավ բացահայտել մոլեկուլային հոսանքների բնույթը:
![3.gif](https://imprc-resources.azureedge.net/fe2d41e0-fa9c-4871-8bf0-32657daaada4/3.gif)
Ատոմի կառուցվածքի բացահայտումից հետո, պարզ դարձավ, որ նրա միջուկի շուրջը պտտվող էլեկտրոնների տարրական հոսանքների շնորհիվ է առաջանում նյութի մագնիսացումը:
![4.gif](https://imprc-resources.azureedge.net/31bb0aa8-0cd1-4c75-8d28-b2b6d249e43e/4.gif)
Տարրական հոսանքների տարբեր ուղղություններ ունեցող մագնիսական դաշտերը միմյանց մարում են:
Իսկ եթե այդ մագնիսական դաշտերը համուղղված են՝ գումարվում են իրար, և այդպիսի մարմնի մոտ նկատվում է կայուն մագնիսական դաշտ և հաստատուն մագնիսի հատկություններ:
![5.gif](https://imprc-resources.azureedge.net/a8c21ad6-4fcb-46b3-b0ce-0c6ec0a8702a/5.gif)
Մագնիսական դաշտը մեր ձգայարաններով անմիջականորեն չենք ընկալում, սակայն կարող ենք այն դարձնել տեսանելի երկաթի խարտուքի միջոցով:
Մագնիսը մոտեցնելիս, ստվարաթղթի վրա ցանած երկաթի խարտուքի մասնիկները վեր են ածվում փոքրիկ մագնիսկան սլաքների և դասավորվում են որոշակի գծերի երկայնքով ստեղծելով մագնիսկան դաշտի պատկերներ:
![Magnetic-Field-1600x2560.jpg](https://imprc-resources.azureedge.net/b77d3547-3fd6-4a14-a332-94be1e5ade02/Magnetic-Field-1600x2560.jpg)
![Magnetism1.jpg](https://imprc-resources.azureedge.net/067ea1c5-e740-4b24-ab20-9fb340e30a13/Magnetism1.jpg)
Սա հիմք հանդիսացավ, որ մագնիսկան դաշտի գրաֆիկական պատկերման համար մագնիսկան գծեր օգտագործվեն:
Այն գծերը, որոնց երկայնքով դասավորվում են մագնիսկան դաշտում տեղադրված մագնիսկան սլաքները, կոչվում են մագնիսկան գծեր:
![3.1.jpg](https://imprc-resources.azureedge.net/9417d1f6-296c-46b1-bb35-9c73d4613094/3.1.jpg)
Մագնիսական սլաքների հյուսիսային բևեռ՝ N մատնանշող ուղղությունը համարում են մագնիսական գծերի ուղղություն:
Ուղիղ հոսանքակիր հաղորդչի մագնիսական գծերը այդ հաղորդիչն ընդգրկող շրջանագծեր են: Դրանց խտությունը մեծ է հաղորդչի մոտ, որտեղ մագնիսական դաշտը ուժեղ է, իսկ նրանից հեռանալիս մագնիսական գծերի խտությունը փոքրանում է:
Ուղիղ հոսանքի մագնիսկան դաշտի մագնիսական գծերի ուղղությունը որոշվում է աջ ձեռքի առաջին կանոնով:
Եթե աջ ձեռքի ափի մեջ առնենք հաղորդիչը, բթամատն ուղղելով հոսանքի երկայնքով, ապա մյուս մատերը ցույց կտան այդ հոսանքի մագնիսկան դաշտի մագնիսական գծերի ուղղությունը:
![4iM3O.jpg](https://imprc-resources.azureedge.net/84576e29-c9f7-4cb0-b7ef-36358af8e27a/4iM3O.jpg)
Սահմանումից պարզ է, որ մագնիսկան գծերի ուղղությունը կապված է հոսանքի ուղղության հետ և այն փոխելիս փոխվում է նաև մագնիսկան սլաքների կողմնորուշումը:
![Screenshot_1.png](https://imprc-resources.azureedge.net/94455af4-5ba2-4401-bf81-76abaa8fbf45/Screenshot_1.png)
Հոսանքի մագնիսական դաշտը կարելի ուժեղացնել հոսանքակիր հաղորդչին պտտվող գալարների ձև տալով: Արդյունքում ստացված հոսանքակիր կոճը կոչվում է սոլենոիդ:
Սոլենոիդի ստեղծած մագնիսական դաշտը պատկերված է նկարում, որից երևում է, որ մագնիսական գծերը խիտ են սոլենոիդի մեջ, hետևաբար մագնիսական դաշտն այնտեղ ուժեղ է և համասեռ:
![5454.gif](https://imprc-resources.azureedge.net/9e2e3e8a-4e36-40c6-b942-82ed9de647de/5454.gif)
Սոլենոիդի մագնիսական գծերի ուղղությունը որոշվում է աջ ձեռքի երկրորդ կանոնով:
![Image 1(48).png](https://imprc-resources.azureedge.net/5095deb6-2073-4ba6-9b4b-b765a13165ab/Image%201%2848%29.png)
Եթե աջ ձեռքի չորս մատերն ուղղենք գալարներով անցնող հոսանքի ուղղությամբ, ապա պարզած բթամատը ցույց կտա սոլենոիդի ներսում մագնիսական գծերի ուղղությունը:
Ինչպես և մագնիսը, սոլենոիդը ունի 2 բևեռ՝ հյուսիսային N և հարավային S : Նրանց մագնիսական գծերը փակ կորեր են, որոնք դուրս են գալիս հյուսիսային բևեռից և մտնում են հարավային բևեռ:
![Screenshot_2.png](https://imprc-resources.azureedge.net/ac1b4a46-8486-487d-95a3-79a249c042ed/Screenshot_2.png)
Սոլենոիդի և հաստատուն մագնիսի ներսում մագնիսական գծերն ուղղված են հարավային բևեռից հյուսիսային բևեռ՝ S -ից N
Եթե հավաքենք նկորում պատկերված շղթան և ռեոստատի օգնությամբ փոխենք սոլենոիդով անցնող հոսանքի ուժը, ապա համապատասխան ձևով կփոխվի սոլենոիդի մագնիսական դաշտը (հոսանքը մեծացնելիս կուժեղանա):
![image001 - Copy.jpg](https://imprc-resources.azureedge.net/2122569c-d0cc-4021-984f-cd1f3715e408/image001%20-%20Copy.jpg)
Եթե սոլենոիդը փոխարինենք ավելի շատ գալարներ ունեցող մեկ այլ սոլենոիդով, ապա նրա մագնիսական ազդեցությունը կմեծանա:
Էլեկտրամագնիս:
Հոսանքակիր կոճի մագնիսական ազդեցությունը կարելի ուժեղացնել նրա մեջ երկաթե միջուկ մցնելով:
Երկաթե միջոկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:
Էլեկտրամագնիսները լինում են տարբեր ձևի, չափերի և մեկի փոխարեն կարող են պարունակել մի քանի կոճ:
![$_3.jpg](https://imprc-resources.azureedge.net/ec0ab0ad-d431-4f3b-a4b0-2acb39315207/%24_3.jpg)
![images.jpg](https://imprc-resources.azureedge.net/83517a05-a1f2-463f-b6f3-33097327dec7/images.jpg)
Էլեկտրամագնիսները լայն կիրառություն ունեն տեխնիկայում, արդյունաբերության մեջ և ռադիոէլեկտրոնիկայում:
Комментарии
Отправить комментарий