15.03.19|Հայոց լեզու
Հայոց Լեզու
Շաղկապ, տեսակերը։ Համադասական և ստորադասական շաղկապներ։
Ստորադասականներն են՝ Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչև, մինչ, մինչդեռ, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչև որ, հենց որ, քանի որ, թե որ, քանի դեռ, չնայած որ և այլն։
Համադասականներն են՝
- Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ
- Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես
- Կրկնադիր՝ կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։
Առաջադրանք. Գտիր շաղկապները, որոշիր՝ համադասական են թե ստորադասական։ Որոշիր նաև թե ինչ են շաղկտապել. բառե՞ր, նախադասություննե՞ր։
Հաճի աղայի մեծ հարսը բերեց կապույտ փռոցը, փռեց մինդարի առջև, կապերտի վրա, առավ աղջկա ձեռքից սուրճը, որ դնի փռոցի վրա։ Բայց Հաճի աղան մռութը կախ, հուզված և դժկամ՝ ձեռքով արավ, որ սուրճը տանեն դուրս։ Այս արդեն այնպես ազդեց հարսին ու աղջկան, որ նրանք խորտակված իրար նայեցին, կարծես երկրի հաստատությունը խախտվեց։ Հաճի աղան սուրճը չխմի՜,..
Մեծ հարսը ձեռքով արավ Շողոյին, որ դուրս գա, ինքն էլ դուրս ելավ՝ ինչպես հիվանդի սենյակից, որ չանհանգստացնեն նրան։
Հաճի աղան գնաց, ծալապատիկ նստեց մինդարին և թթվեց։ Մտքերով շփոթված հայացքը գցեց իր տան սարք ու կարգին, կարծես օտարական լիներ։ Սենյակը խաղաղ էր։ Մինդարները, մութաքաները, խալիները իրենց տեղից այնպես հարազատ և դաշն խաղաղությամբ նայում էին Հաճի աղային, և այնպիսի մի հաստատունություն կար այդ առարկաների մեջ, որ կարծես ոչ մի զորություն խախտել չէր կարող։ Տարօրինակ թվաց մի վայրկյան այն խռովությունը, որ ընկել էր իր սիրտը, և պատուհաններում հանգիստ դրած այն ծաղկի փայտե թաղարները, որ հաճախ լվանալուց ճերմակել՝ փայլում էին, կամ սենյակի երեք պատերի տակով փռած մինդարներն ու պատերին կպցրած երկար բարձերը անվրդով պատմում էին խաղաղ հրավերքների, ուրախ հարսանիքների, անխռով օրերի մասին։
Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքվել… Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը, ինչպես հանգիստ քուն դրեց և թաղեց հանգուցյալ հոր կողքին իր մորը, հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ… միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ… ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունը այսօր քանդվում էր։

Ի՜ր տունը, հի՜ն տունը։ Արյունը գլուխը խփեց։ Ի՞նչպես, իր ընտանիքը, հարստությունը, այդ նույնքան հիմնավոր բանը, որքան ինքը՝ աշխարհքի հաստատությունը…
Եվ Հաճի աղան, իբրև փորձված մարդ՝ իսկույն հարմարվեց կենսական իմաստության. որոշեց խիստ ու հրամայական մի կարգ աղատել ամենակարևորը, իսկ եթե այդ չեղավ կարևորագույնը։ Վճռեց ու դաժանացավ.— ամեն ինչ անել, ամեն խստություն գործ դնել, անգթանալ, թեկուզ և ստորանալ, բայց փրկել այդ կարևորագույնը՝ իր տունը, իսկ եթե այդ չեղավ իր անձը։
որ-ստորադասական
բայց-համադասական
և-համադասական
Комментарии
Отправить комментарий