К основному контенту
11.03.19|Հայոց լեզու
Առաջադրանք. Գտիր մակբայները
Այդ հանկարծակի հանդիպումը մեզ շատ շփոթեցրեց։
Կարճ ժամանակում երիտասարդի կյանքում անսպասելիորեն փոփոխություններ տեղի ունեցան։
Սպարապետի ազնվորեն հպարտ հայացքը վկայում էր նրա մեծ հոգու մասին։
Ա՜խ, կմեռնեմ, ամա նա Վա՜յ թե հանկարծ իմանա,Ես ազատվեմ այս ցավից, Աչքը լալով նա մնա,։
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, կանչում ես նորից կարոտով հստակ։
Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված, Պարզված վերստին սրերին սուրսայր….
Երբ կհոգնես, կգազազեց աշխարհից, Դարձի՛ր ինձ մոտ, վերադարձի՛ր դու նորից։
Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս…
շատ — չափի մակբայ
անսպասելիորեն — ձևի մակբայ, որեն ածանց
ազնվորեն — ձևի մակբայ, որեն ածանց
հանկարծ — ժամանակի մակբայ
նորից — ժամանակի մակբայ
ամենուրեք — տեղի մակբայ
Գտիր տեքստից մակբայները, որոշիր տեսակը։
Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։
հազիվ — չափի/ձևի մակբայ
վայրկենաբար — ժամանակի մակբայ
կամացուկ — ձևի մակբայ
մենակ — ձևի մակբայ
վաղուց — ժամանակի մակբայ
շատ վաղուց — չափի մակբայ
հավիտյան — ժամանակի մակբայ
Комментарии
Отправить комментарий