12.03.19| Հայոց լեզու

Հայոց Լեզու
Կապ, իսկական և անիսկական կապեր, կապական բառեր։
Կապերը կապվող բառի հետ են հանդես գալիս, միասին պատասխանում են մի հարցի։
Սեղանի տակ թաքնված կատուն հանկար մլավեց։ (որտե՞ղ՝ սեղանի տակ)։

  • Իսկական կապեր՝ մասին, համար, առանց, բացի, դեպի …
  • Անիսկական կապեր՝ պես, չափ, տեղ, հետ, դեմ, մոտ, վրա
  • Կապական բառեր՝ ժամանակ, երեսից, պատճառով, ձեռքից, ետև, տակ, շուրջ …
  1. Հետադրություններ՝ մասին, հետ, տակ, վրա, մեջ, պատճառով, երեսից և այլն
  2. Նախադրություններ՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն
  3. Երկդրություններ՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
Հոլովառությունը՝
  1. Մեծ մասը սեռական հոլովի գոյականի, բայց տրական հոլովի դերանվան հետ է գործածվում (ծառի հետ, Մարինեի պես, բայց՝ ինձ հետ, քեզ պես)
  2. Կան, որ դերանունն  էլ սեռական են պահանջում՝ քո երեսից,  նրա ապտճառով և այլն
  3. բացառակակն՝ բացի Սոնայից, գործիական՝ ընկերներվ հանդերձ, ուղղական՝ դեպի Սոնան և այլն։
Առաջադրանք. Տրված տեքստից դուրս գրիր կապերը, որոշիր՝ հետադրություն է, թե նախադրություն, ինչ հոլովի գոյականի կամ դերանվան հետ է կիրառվել։
Ցցեր կան, որոնց վրա գործնականում ամեն օր ոտքդ դնում ես։ Հոգեբանական գրականության մեջ այդ ցցերը «Աբիլինի պարադոքս» անունն են ստացել։ Աբիլինը քաղաք է Տեխասի նահանգում։ Դա ճանաչված անուն է մի իրական դեպքի շնորհիվ, որ պատահել է հոգեբան Ջերրի Հարվեյին։ Մի շոգ ամառային օր նա ու իր ընտանիքը ձանձրանալիս են լինում պատշգամբում։ Հանկարծ աներն առաջարկում է.
-Չգնա՞նք Աբիլին։
Աբիլինը հեռու է, բայց բոլոր ներկաները համաձայնում են։ Սրանք երկար էդ շոգին հասնում են Աբիլին ու հետ գալիս։ Մեքենան օդորակիչ չի ունենում, ու  մարդիկ չորս ժամվա անդադար տանջանքի են ենթարկվում։ Ճամփորդությունից հետո մեկն ասում է.
-Իզուր գնացինք։ 
Միանգամից բոլորը հայտարարում են, որ չէին ուզում էդ ճամփորդությունը, բայց համաձայնել են, որովհետև կարծել են, թե մյուսներն ուզում են։
Հարվեյը գրում է. «Մենք՝ չորս բավականին բանական մարդիկ, բարի կամքով հենց նոր կտրեցինք 170 կմ վառարանի պես թեժ, տաղտկալի անապատով՝ փոշու խիտ ամպի մեջ կորած, որ Աբիլինի խորտկարաններից մեկում մի անհամ բան ուտենք, թեպետ իրականում ոչ ոք չի ուզել գնալ»։ Այսինքն՝ մարդիկ իրենցկամքով համաձայնել են, որ իրենց համար վատ լինի՝ դրա հետ կարծելով, թե մեկնումեկի համար դրանից լավ է լինելու։ Կարծում եք՝ պատահականությո՞ւն է։
վրա-հետադրություն, սեռական հոլով
մեջ-հետադրություն, սեռական հոլով
շնորհիվ-հետադրություն սեռական հոլով
պես-հետադրություն, սեռական հոլով
հետ-հետադրություն, սեռական հոլով
մեջ-հետադրություն, սեռական հոլով
համար-հետադրություն, սեռական հոլով
հետո-բացառական հոլով, բացառական
իրենց-հետադրություն, սեռական հոլով
Աբիլինյան ցցեր
-Ձեր կենսագրականում նշել եք,
որ հաճախ եք ստում։ Դա ճի՞շտ է։
-Ո՛չ։
Վիճակագրությունից պարզվում է, որ աբիլինյան ցցերին մարդիկ անընդհատ բախվում են։ Թվում է՝ բիզնեսում բոլորը լուրջ մարդիկ են ու պիտի որ իրենց տեսակետը պնդեն։
Պրոֆեսոր Ջեյմս Ֆեստֆալը հետաքրքիր ուսումնասիրություն է արել։ Մի հարցում է անցկացրել, որի մասնակիցները բաժնետիրական ընկերությունների տնօրեններ են։ Պարզվել է, որ հարցվածների մեծ մասը չի արտահայտվում ընկերության քաղաքականության դեմ, որովհետև կարծում է, որ մյուսներն այդ քաղաքականությունն ընդունում են։
Այսինքն՝ բոլորը դեմ են, բայց քվեարկում են «կողմ»։ Արդյունքում մի խումբ խելացի մարդիկ միահամուռ կայացնում են մի խհիմար որոշում։
Աբիլինի պարադոքսի ողբերգական հետևանքներից մեկը ամերիկյան «Չելենջեր» շաթլի կործանումն է համարվում 1986 թվին։ Աղետի պատճառների հետաքննության ժամանակ պարզվել է, որ ՆԱՍԱ-ի ղեկավարները միանգամայն տարօրինակ որոշում են կայանցրել։
Շաթլի արձակումից անմիջապես առաջ ջերմաստիճանը կտրուկ նվազել է։ «Մորթոն Տիոկոլ» ընկերությունը, որն զբաղվում է «Շաթլների» արագացուցիչների մշակումով, զգուշացրել է ՆԱՍԱ-ի ղեկավարությանը, որ ցածր ջերմաստիճանի դեպքում խցուկները կթուլանան, և հնարավոր է՝ վթար լինի։ Եթե մեկ մարդ որոշում կայացնող լիներ, թերևս մտածեր այսպես. «Ինչո՞ւ արձակենք «Չելենջերը» բացասական ջերմաստիճանի դեպքում, եթե հնարավոր է վթարն ու անձնակազմի յոթ անդամի կործանումը։ Հարկավոր է արձակումը հետաձգել»։
Բայց հանձնաժողովն այլ կերպ է մտածել։ Խորհրդի մասնակիցներից մեկը բորբոքված հայտարարել է.
-Հիմա՝ ի՞նչ. սպասենք, մինչև ջերմաստիճանը հասնի 11 աստիճանի՞։ Բա եթե մինչև ապրիլ չբարձրանա՞։
Եվ բոլորը միահամուռ պաշտպանել են այդ հիմար ելույթը։
Մտածեք. համկարգի կոնստրուկտորները դեմ են արձակմանը, որովհետև հնարավոր է աղետ։ Թռիչքների ղեկավարները կողմ են, քանի որ հակառակ դեպքում կխաթարվի արձակումների ծրագիրը։ Բայց չէ՞ որ եթե աղետ լինի, արձակումների ծրագիրը, միևնույն է, կխաթարվի։ Բայց երբ մի խումբ մարդիկ արդեն ընկել են հոգեբանական թակարդը, տրամաբանությունը դադարում է աշխատելուց։
Արձակման հրամանը տրվել է։ Եվ 1986 թվի հունվարի 28-ին՝ թռիչքի 74-րդ վայրկյանին, «Չելենջեր» տիեզերանավը  պայթեց խցուկների թուլացման պատճառով։ Զոհվեցին անձնակազմի 7 անդամներ։ Էստեղ հիշենք, որ ԱՄՆ տիեզերական ծրագիրը աղետից հետո դադարեցվեց երկուսուկես տարով։ Սա էր գինը, որ վճարվեց Աբիլինի պարադոքսի մեջ ընկնելու դիմաց։
Եթե անգամ նման պատասխանատու նախագծերի քննարկման ժամանակ մարդիկ ընկնում են աբիլինյան թակարդը, ապա չէ՞ որ հանապազօրյա կյանքում այդ թակարդը սպառնում է ամեն քայլափոխին։ Ո՞րն է պատճառը։
Որքան էլ տարօրինակ լինի, մարդկանց՝ այդ թակարդն ընկնելը բացատրվում է խորը հոգեբանական մի խնդրով։ Դուք աբիլինյան ցցերին եք ոտք դնում այն պահին, երբ ուրիշների կարծիքը ձեր մասին ձեզ համար ավելի կարևոր է դառնում, քան կյանքը։ Ձեր նպատակներն իրականացնելու փոխարեն սկսում եք մտածել՝ ուրիշներն ինչ կասեն։ Օրինակ՝ ՆԱՍԱ-ի ղեկավարները մտածել են՝ ինչ կասեն, եթե արձակման ծրագիրը խափանվի։ Դա շատ ավելի ծանրակշիռ է եղել, քան տիեզերագնացների կյանքը։
2. Գտիր նաև մակբայները, որոշիր դրանց տեսկները։
դեմ-հետադրություն, սեռական հոլով
մեջ-հետադրություն, սեռական հոլով
պատճառով-հետադրություն, սեռական հոլով
ժամանակ-հետադրություն, սեռական հոլով
առաջ-հետադրություն, բացառական հոլով
դեպքում-հետադրություն, սեռական հոլով
3. Տեսակետդ արտահատիր մի քանի նախադասությամբ «Աբիլինի օրենքի» մասին։
Աբիլինի օրենքը մի փոքր այլ է, քան այստեղ է ներկայացված: << Աբիլինի պարադոքսը (անգլ.՝ Abilene paradox) ներկայացնում է այն գաղափարը, որ մարդկանց խումբը կարող է որոշում ընդունել, որը հակասում է խմբի յուրաքանչյուր անդամի հնարավոր ընտրությանը այն պատճառով, որ յուրաքանչյուր անհատ կարծում է, որ իր նպատակները հակասում են խմբի նպատակներին, այդ պատճառով էլ չի հերքում>>: Սա ուղղակի ապուշություն է, քանզի ինչքան էլ ես լինեմ կոլեկտիվի մեջ, եթե ես իմ անձնական կարծիքն ունեմ ինչ-որ բանի մասով, անպայման արտահայտում եմ, կամ իմ դիրքորոշումը չեմ փոխում ընդհանուրինի հետ համապատասխանելու համար:

Комментарии

Популярные сообщения