Այն, ինչ անգին է ՝ ներսում է

Նա տեղ է գտնում ամենքիս պայուսակում, գրպանում, ձեռքում, բայց ոչ սրտում։ Առանց նրա ոչ մի որոշում չի կայանում։ Նա է կանգնած ամենի ետևում։ Նա է շատերին հաճույք պատճառում, շատերին էլ՝ կործանում։ Բայց նա երբեք հավատարիմ չի մնում։ Այսօր քեզ հետ է՝ վաղը ուրիշի ձեռքերում։ Բայց դու նրան մեկ օրով անգամ 

դիպչելու համար կյանքդ ես վտանգում։  Նա՝ սովորական թղթի մի կտոր, որ այսօր մեր աշխարհն է կառավարում։ Առանց նրա մենք  անգամ մեզ չենք պատկերացնում։ Այնքան խեղճ ենք, երբ չենք զգում նրան մեր գրպանում: Ասես չկա մեր կեսը՝ անընդհատ թուղթ ենք որոնում։ Իսկ ով էլ գիտի, թե ինչ է իր ձեռքում բռնում, երբեք ուրիշին անգամ ժամանակավոր չի առաջարկում։ Փոխարենը՝ հերթական  խնդիրն է մոգոնում ու այն մի կեսն էլ խլում-տանում։ Երբ չունես ոչինչ ո՛չ գրպանումդ, ո՛չ պայուսակումդ, ո՛չ էլ ձեռքումդ, մի՛ մոռացիր, նե՛րսդ էլ ստուգիր, տես ու՞մ ես պահել քո սրտում։ Իսկ հետո շրջվիր, թե տեսնես, զգաս նրան քո կողքին՝ ժպտա՛։ Դու ունես ամեն ինչ։ Մի՛ խեղճացիր, խնդրում եմ։ Հավատա ինքդ քեզ։ Որովհետև նա, ով կողքիդ է՝ սիրում է քեզ։ Իսկ իսկական սերը երբեք չես գնի թղթի կտորով։

Комментарии

Популярные сообщения