Հայոց լեզու և Գրականություն

Հայոց լեզու և Գրականություն
«Երկու սև ամպ» բանաստեղծության շուրջ էսսեների ընթերցում։
«Թմկաբերդի առումը» պոեմի ընթերցանություն
  1. Մեկնաբանիր նախաբանը. ինչի՞ է նախապատրաստում ընթերցողին հեղինակը աշուղի միջոցով։
    Աշուղը ասում է, որ կյանքը ուրախ հեքիաթ չէ և ինչքան էլ աշխարհի վրա բարին կա, միևնույն է լույսից առաջանում է ստվերը, այսինքն չարնել է անպակաս:
  2. Գտիր Թաթուլի նկարագրությունները։
    Հսկա, անհաղթ, աննկուն, քաջ, առյուծի նման, հերոս, ճակատը պայծառ, կանգնած ինչպես սար:
  3.  Գտիր Թմկա տիրուհու նկարագրությունները։
    Ջահել, սևաչյա, սիրո հնոց, կրակ ու բոց, վարդի թերթերի նման շուրթեր, լուսատու աչքեր, ծով աչքեր, նազանի, աննման, գեղեցիկ, լուռ, դալուկ, մտախոհ,  չքնաղ, ծաղիկ, նազելի, մատնիչ, սևաչյա, ագահ, անտես:
  4. Բնութագրիր Նադիր Շահին՝ բերելով հիմնավորումներ պոեմից։
    Նադիր շահը, այն իշխանավորներից էր, ով ուզում էր ամեն ինչ իրեն ենթարկել և ինքն իրեն աշխարհակալ էր համարում: Հիմնվելով այն մասի վրա, որտեղ Շահը հարցում է Թմկա տիրուհուն, թե արդյոք Թաթուլը գեղեցիկ և քաջ չէր, երևում է, որ նա ինչքան էլ խորամանկ էր, միևնույն է իր մարդկային երեսը պահում էր և հակառակորդին գնահատում էր ըստ արժանավույն:
  5. Թմկա տիրուհու արարքը բնորոշիր գրավոր շարադրանքով։
    Թմկա տիրուհին գնաց դավաճանության և չմնաց իր թագավորի պաշտպան թագուհին, բայց եթե հենվենք պատմական իրադարձությունների վրա, կհիշենք, որ այն ժամանակ, աղջիկները բավականին վաղ հասակում էին կնության գնում և բացի նրանից, որ նրա տեսակն էր ագահ և մատնիչ, միևնույն է նրա տարիքնել էր Թաթուլին դավաճանելու հարցում մեծ գործոն հանդիսանում: 
Դերանունների տեսակները
  1. Անձնական-անձ ցույց տվող
  2. Ցուցական- մատնացույց անող (սա, դա, նա, սույն, նույն, միևնույն, այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, նույնպես, այստեղ, այնտեղ, այդտեղ, նույնտեղ….)
  3. Հարցական- ո՞վ, ո՞ր,  ե՞րբ, որքա՞ն, ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ, ինչու՞….
  4. Հարաբերական — ով, երբ, ինչ, որքան, ինչպես, որտեղ։ ինչու….
  5. Որոշյալ- ողջ(ը), ամբողջ(ը), ամեն մեկը, ամեն մի, բոլոր(ը), յուրաքանչյուրը…
  6. Անորոշ -մի, ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, որոշ, դույզն-ինչ….
  7. Ժխտական — ոչ մի, ոչ ոք, ոչինչ
  8. Փոխադարձ — իրար, միմյանց, մեկմեկու։
«Թմկաբերդի առումը» պոեմից և «Իմ երգը»  բանաստեղծությունից դուրս բեր գոյականները, թվականները, դերանունները։ Որոշել դրանց քերականական կարգերը։

Գոյականներ-պարոններ, ականջ, աշուղին, տիկնայք, տղերք, ուշ, խաղին, ամենքս, հյուր, կյանքում, օրից, հերթով, աշխարհից, սեր, խնդում, գանձ, գահ, մահը, մահինը, մարդու, գործն, չարն, անեծք, գործին, որդիդ, հերն, մեր, կին, խոսքն, սրտին, դուշման, արարքը, մարդին, բան, խոսքս, որսկանի, գյուլլի, զորք, բերդը, գիշերն, մահը, ամրոցում, հսկան, գլխովը, ամպեր, սարը, քաջերին, թուրը, նժույգ, ձին, դաշտը, արյունի, գիշեր, կռիվ, քաջեր, բերդի, գլխին, զորք, բաբան, հաղթանակով, ամրոցն, կինը, հոգին, աշուղն, զենքի, զորքի, սիրո, հնոց, կրակ, բոց, աչքեր, մարդու, օրվա, գիշերները, լույս, վարդի, թերթեր, շուրթեր, հաղթություն, ահ, մահ, զենք, կռվի, դաշտում, գովքը, տեսքով, հասակով, հուրին, ծով, դստեր, մարդ, հայացքում, ճակատը, ձյունից, գագաթն, շունչ, հոգին, իշխան, սիրովն, հսկան, ժպիտն, քաջին, ուժ, դաշտն, առյուծի, սրտին, ոտիդ, բերդին, ժամանակ, հերոսին, կինն, գինին, կռիվ, գետնքից, վերև, աշխարհ, երգչին, տիրուհուն, սերը, փառքը, գանձը, գահը, կնկան, կռվով, արքան, սազի, օր, աշուղ, ձորերը, զորքերը, արյունը, տիրուհին, միտքը, գործի, ամոթը, մեծություն, տիկին, տերն, մարդ, գերի, ճակատին, թագ, թագուհի, գիշեր, ցերեկ, 

Комментарии

Популярные сообщения