Հայոց լեզու

Անցած դասի հանձնարարության ստուգում։
Հրամայական եղանակ
Արտահայտում է հրաման, հորդոր։
Գնա՛, տե՛ս թմկա տիրուհուն։
Ունի միայն երկրորդ դեմք, միայն ապառնի ժամանակ։
Հրամայական եղանակի բայերը շեշտ են կրում։
Հրամայականի ժխտականը կազմվում է մի՛  ժխտական մասնիկով, կոչվում է արգելական հրամայական։
Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.
— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

Եկ-եզակի, ա խոնարհում, չեզոք, պարզ, անկանոն

***
— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

Լցրեք-հոգնակի, է խոնարհում, ներգործական, ածանցավոր, անկանոն
***
Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝
վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Վեր կաց-եզակի, ա խոնարհում, չեզոք, ածանցավոր, անկանոն
***
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Հսկեցեք-հոգնակի, է խոնարհում, ներգործական, պարզ, անկանոն
***
Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Կացեք-հոգնակի, ա խոնարհում, չեզոք, պարզ, անկանոն
***
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան
տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

Տուր-եզակի, ա խոնահում, ներգործական, պարզ, անկանոն
***
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Արեք-հոգնակի, է խոնարհում, ներգործական, պարզ, անկանոն

Комментарии

Популярные сообщения