Հալոգեններ|Հետազոտական աշխատանք

s.png
 
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VIIA խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Նրա հատկությունների վերաբերյալ մեզ շատ քիչ բան է հայտնի, և այն չենք դիտարկելու:

Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն՝ 
Screenshot_856.png
արտաքին շերտի էլեկտրոնային բանաձևն է ns2np5
  
 
images (1).png    images (3).png
images.png    images (4).png
   Հալոգենների արտաքին էլեկտրոնային շերտի կառուցվածքը
 
Հալոգենների ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում` համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի ns2np6 էլեկտրոնային կառուցվածքը ստանալու համար: Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը  1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում 1 լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ» (hունարեն թարգմանությամբ halos` աղ, genos` ծնող):
 
Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
 
Քլոր պարունակող հանքանյութերն են հալիտը (քարաղ)՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCIKCI, կառնալիտը՝ NaClMgCl26H2O
 
1744460505mmmmmmmmmmmmmm10.png   235px-Mineral_Silvina_GmmmmmmmmmmDFL105.png
            Հալիտ                                                  Սիլվին
 
220px-Sylvinmmmmmite.png    mcarmmmmnal.png
          Սիլվինիտ                                            Կառնալիտ
 
Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)CaF22 և պլավիկյան սպաթը` CaF2
 
apat_11mmmmmmmmmmmmmmmmm5.png     ab15-6mmmmmmmmmmmmmmmmm65.png
          Ֆտորապատիտ                                 Պլավիկյան սպաթ
 
Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը:
 
Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:
 
laminariya.jpg
                   Ծովայի ջրիմուռ լամինարիա

Комментарии

Популярные сообщения