18.03.19|Հայոց լեզու
Վերաբերմունքային խոսքի մասեր.
Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.
- հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
- ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
- երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
- գնահատողական-ափսոս, ավաղ, հազիվ թե, հավանաբար…
- սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
- սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։
Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
միթե-երկբայական
արդյոք-երկբայական
Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.
ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…
Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.
— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։
Խոսեց-երրորդ դեմք, բայ, պարզ, սահմանական, անցյալ վաղակատար
Առաջը-տեղի մակբայ
Հեռացնում է-դիմավոր, երրորդ դեմք, ներկա, եզակի, ներգործական, աց ածանց, է խոնարհում
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
— Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
— Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
— Բա իծի՞ն։
— Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։
Խոսեց-երրորդ դեմք, բայ, պարզ, սահմանական, անցյալ վաղակատար
Առաջը-տեղի մակբայ
Հեռացնում է-դիմավոր, երրորդ դեմք, ներկա, եզակի, ներգործական, աց ածանց, է խոնարհում
2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։
խոսեց-դիմավոր բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք, պարզ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, ե խոնարհում
առաջը-տեղի մակբայ մակբայ
հեռացնում են-դիմավոր բայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներգործական, սահմանական են, անկատար ներկա, ն սոսկ ածանց, ե խոնարհում
ապահով-ածական, դրական, որակական
մի-անորոշ դերանուն, եզակի թիվ, պարզ,
ուրիշը-անորոշ դերանուն, եզակի թիվ, պարզ,
խամ-ածական, որակական,
բռնած-հարակատար, անդեմ, ե խոնարհում
փախչում-անկատար եղանակ, անդեմ, ե խոնարհում, չեզոք,
էդքան-ցուցական դերանուն
համարձակ-որակական ածական
Комментарии
Отправить комментарий