Դիմավոր բայեր. սահմանական եղանակ

Դիմավոր բայերԵղանակի քերականական կարգը
1.     Սահմանական եղանակ՝ սահմանված գործողություն։
2.    Սահմանական եղանակի ժամանակներն ուժամանակաձևերը (ձևաբայեր և օժանդակ բայեր)։Պարզ ևբաղադրյալ ժամանակաձևեր։
3.    Առաջադրանքգտի՛ր սահմանական եղանակի բայերը,որոշիր ժամանակաձևըդեմքըթիվըկազմությունըսեռը.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,Վերջին երգիչն իմ երկրի.Մա՞հն է արդյոքթե նի՞նջը քեզ
Պատելպայծառ Նաիրի:
Վտարանդիերկրում աղոտ,Լուսե՜ղքեզ եմ երազում,Եվ հնչում էորպես աղոթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,Եվ խոցում է  այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ,Ցոլացնորք Նաիրի.-Մի՞թե վերջին պոետն եմ ես,Վերջին երգիչն իմ երկրի 
Վահան Տերյան
Պատել-դիմավոր բայ, ե խոնարհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, 2 դեմք, եզակի, չեզոք
Հնչում է-դիմավոր բայ, ե խոնարհում ,բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Խոցում է- դիմավոր բայ, ե խոնարհում ,բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Այրում-դիմավոր բայ, ե խոնարհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 3 դեմք, եզակի, չեզոք
Կանչում եմ-դիմավոր բայ, ե խանորհում, բաղադրյալ ձև, սահմանական եղանակ, անկատար ներկա, 1 դեմք, եզակի, չեզոք

***
Սահուն քայլերովաննշմարորպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավմի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
Անցավ,շշնջաց, ասաց, մնաց, լցրին-անցյալ կատարյալ, պարզ ձև
Վահան Տերյան
***
Արարատի ծեր կատարին
Դար է եկելվայրկյանի պես,Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.Դու էլ նայիր սեգ ճակատին,Ու անցիր
Ավ.Իսահակյան
Եկել-վաղակատար ներկա
Բեկվել է- վաղակատար ներկա
Դիպել է- վաղակատար ներկա
Անցել- վաղակատար ներկա
Կանաչվիթխարի ընկուզենու տակ,Իրենց հասակի կարգովծալպատակ,Միասին բազմած,Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենքառույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,Զի՜լուժեղ ձայնով նըրանց ըսպասում
Տաղ էինք ասում։
Քեֆ էին անում-անկատար անցյալ
Ուրախանում-անկատար անցյալ
Ըսպասում-անկատար անցյալ
Տաղ էինք ասում- անկատար անցյալ
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին «Ապրե՛քերեխե՛ք,
Լռեց, ոլորեց, վերցրին, օրհնեցին-անցյալ կատարյալ
Բայց մեզ պես չապրեք…»
Ժամանակ անցավնրանք էլ անցան,Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.Ու ես հիշեցի մեր օրը լալիս,Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին «Ապրե՛քերեխե՛ք,Բայց մեզ պես չապրեք…»
Անցավ, անցան, դարձան, հիշեցի-անցյալ կատարյալ
Խաղաղությո՜ւն ձեզմեր անբա՛խտ պապեր,Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմտըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում «Ապրե՛քերեխե՛ք,Բայց մեզ պես չապրեք»
Պատել է-անկատար ներկա
Պոսքն ենք ասում-անկատար ներկա

Комментарии

Популярные сообщения