11.02.19|Հայոց լեզու
Հայոց լեզու
Բայ։ Դիմավոր և անդեմ բայեր։ Բոլոր բայերին վերաբերող հատկանիշներ։
- խոնարհում
- դերբայական (և ձևաբայական) ձևեր և դիմավոր բայեր
- անորոշ դերբայ՝ հոլովներով
- բայի սեռը։
Առաջադրանք
Տեքստից գտնել բայերը, որոշել խոնարհումը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը, եթե անդեմ է, դերբայական ձևը, եթե անորոշն է, հոլովը։
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`Իր որսն անելիս Մըթին սարերում:
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
Տված-հարակատար, դեմք չունի, անցյալ
Կանգնել-անորոշ, 3 դեմք, ներկա
Բռնած-հարակատար, դեմք չունի, անցյալ
Պահում են-դիմավոր բայ, 3 դեմք,ներկա
Ասում են-դիմավոր բայ, 3 դեմք,ներկա
Նստում էր- դիմավոր բայ, 3 դեմք, անցյալ
Տեսել-անորոշ, 3 դեմք, անցյալ
Անելիս-համակատար, 3 դեմք, ներկա շարունակական
Զարդարում էր- դիմավոր բայ, 3 դեմք, անցյալ
Ապրում էր- դիմավոր բայ, 3 դեմք, անցյալ
Առնի-ժխտական, 3 դեմք, ապառնի
Տանի- ժխտական, 3 դեմք, ապառնի
Комментарии
Отправить комментарий