Հայոց լեզու|

Դիմավոր բայեր. Եղանակի քերականական կարգը
  1. Սահմանական եղանակ՝ սահմանված գործողություն։
  2. Սահմանական եղանակի ժամանակներն ու ժամանակաձևերը (ձևաբայեր և օժանդակ բայեր)։Պարզ և բաղադրյալ ժամանակաձևեր։
  3. Առաջադրանք. գտի՛ր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը, դեմքը, թիվը, կազմությունը, սեռը.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի:
Պատել է-վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ
եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:

Երազում եմ-ներկա, առաջին դեմք, եզակի
Հնչում է-վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ
խոցում է — այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ.
Թե՞ վերքերն իմ հրահրուն:

Հնչում է-վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի
Խոցում է-վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի
Ահով ահա կանչում եմ քեզ,
Ցոլա, ցնորք Նաիրի.-
Մի՞թե վերջին պոետն
եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի …

Կանչում եմ-ներկա, առաջին դեմք, եզակի

Վահան Տերյան
***
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին

Անցավ-անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի
Լցրին-
անցյալ կատարյալ, երրորդ դեմք, հոգնակի



Վահան Տերյան
***
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Ավ.Իսահակյան
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Թումանյան

Комментарии

Популярные сообщения