Հոլովներ և հոլովումներ

Ուղղական հոլովը նախադասության մեջ դառնում է ենթակա, ստորոգյալի մաս, որոշիչ և կոչական:

Սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելիություն, հիմնականում դառնում է հատկացուցիչ: Սեռական հոլովը հոդ չի ստացում:

Տրական հոլովը ցույց է տալիս մոտեցում, տրում, հանգում:

Հայցական հոլովը դառնում է գործողության առարկան: Այն չունի իր սեփական ձևը:

Բացառական հոլովը ունենում է ից կամ ուց վերջավորություն:

Գործիական հոլովը ունենում է ով կամ մբ վերջավորությունը:

Ներգոյական հոլովը ունենում է ում վերջավորություն:


Հոլովները տվյալ բառի տվյալ պահին կրած փոփոխություններն են նախադասության մեջ:

Հոլովումը այն ձևն է, որով նա փոփոխվում է:

Բառը դարձնում ենք եզակի սեռական, որոշելու համար թե ինչ ոճով է փոփխվում, ինչ հոլովման է ենթարկվում:
Հոլովումները լինում են  երկու տեսակի:

Ներքին և արտաքին:
Ներքին հոլովման ժամանակ՝ բառի վերջին ձայնավորը փոխվում է օ-ի կամ ա-ի:

Օրինակ՝տուն-տան, եղբայր,եղբոր

Արտաքին հոլովումները ավելանում են վերջից:

Արտաքին հոլովումներն են՝ի, ու, ան, ոջ, վա, ց:

Տարիներ՝տարվա-վա արտաքին հոլով:


Комментарии

Популярные сообщения