Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ․․․

Ինչպես ասել է հին հռոմեացի պատմաբան Տակիտոսը «Միայն հիմարներն են կամայականությունն անվանում 
ազատություն»: Եթե դուք մտածում եք, որ ձեր սեփական ցանկությունները կատարելը և ամբարտավանության մատնվելը ազատություն է, դուք սխալվում եք: Ազատությունը շատ հարաբերական հասկացություն է: Մենք ժամանակ առ ժամանակ, ոգեշնչման պահերին կարող ենք մեզ ազատ զգալ, բայց իրական ազատություն մարդը ստանում է, միայն երբ մահանում է:  Համեմատաբար ազատ այն մարդն է, ով կարող է մի պահ մոռանալ բոլոր հոգսերը և իրեն երջանիկ զգալ, թեթև ինչպես փետուրը: Կարևոր է չմոռանալ մի բան: Նա ով ամեն գնով փորձում է ազատության հասնել, ուրիշի ազատությունը սահմանափակելով երբեք լավ բանի չի հասնում:

Комментарии

Популярные сообщения