Նապոլեոն. հանրապետական կայսրը

Նապոլեոն Բոնապարտ|Կենսագրություն
 
Նապոլեոն Բոնապարտը հանդիսանում էր փայլուն հրամանատար, դիվանագետ, ուներ իդեալական բանականություն, ֆենոմենալ հիշողություն և զարմանալի աշխատունակություն: Մի ամբողջ ժամանակաշրջան անվանված է ի՝պատիվ նրա, իսկ նրա գործունեությունը մեծ ցնցում էր առաջացրել, նրա ժամանակակիցների մեծամասնության մոտ: Նրա ռազմական ստրատեգիաները կան դասագրքերում, իսկ արևմուտքի երկրների դեմոկրատիայի նորմերը հիմնված են <<Նապոլեոնական օրենսգրքի>> հիման վրա:
 Այդ ականավոր մարդու դերը Ֆրանսիայի պատմության մեջ  միանշանակ  չէ: Իսպանիայում և Ռուսաստանում նրան նեռ էին կոչում, իսկ որոշ պատմաբաններ համարում են Նապոլեոնին մի փոքր չափազնցված կերպար:
Փայլուն զորավար, ականավոր պետական գործիք, կայսր Նապոլեոն I Բոնապարտըծնունդով Կորսիկացի էր: Նա լույս աշխարհ է եկել 1768 թվականի օգոստոսի 15-ին Այաչչո քաղաքում, մի ոչ հարուստ ազնվական ընտանիքում: Ապագա կայսրի ծնողները ունեյին 8 երեխա: Նրա հայրը՝Կառլո դի Բուոնապարտեն զբաղվում էր իրավական գործունեությամբ, մայրը Լետիցիան, օրիորդական անունը Ռամոլինո, դաստիարակում էր երեխաներին: Ազգությամբ նրանք կորսիկացի էին: Բոնապարտը հայտնի կորսիկացու ազգանվան տոսկանական տարբերակն է:
Գրագիտություն և սուրբ պատմությունը նրան դասավանդում էին տանը, վեց տարեկանում նրան ընդունեցին մասնավոր դպրոց, իսկ տաս տարեկանում Օտենյան քոլեջ, որտեղ տղան շատ քիչ մնաց: Քոլեջից հետո նա շարունակեց ուսումը Բրիեննի ռազմական դպրոցում: 1784 թվականին ընդունվեց Փարիզյան ռազմական ակադեմիա: Ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի պաշտոն և 1785 թվականից ծառայում է հրետանիում:
 
Վաղ տարիներ
 
Երիտասարդ ժամանակ Նապոլեոնը ապրում էր համեստ և մեկուսացած, տարված էր գրականությամբ և ռազմական գործով: 1788 թվականին, Կորսիակյում գտնվելով, զբաղվում էր պաշտպանական շինությունների ամրապնդման զարգացմամբաշխատում էր աշխարհազորական կազմակերպության մասին զեկույցի վրա և այլն: Իր գրական աշխատանքները նա համարում էր առաջնային, հույս ունենալով դառնալ հայտնի և հարուստ հենց այդ գործում::
Մեծ հետաքրքրությամբ կարդում էր պատմության, աշխարհագրության, տարբեր երկրների պետական եկամուտների, օրենսդրական փիլիսոփայության մասին գրքեր, տարվում էր Ժան-Ժակ Ռուսսոյի և աբբատ Ռեինալի գաղափարներով: Գրում է Կորսիկայի պատմությունը , <<Զրույց սիրո մասին>>, <<Ծպտված մարգարեն>>, <<Կոմս Էսսեքս>> վիպակները և վարում օրագիր:
Երիտասարդ Բոնապարտի համարյա բոլոր ստեղծագործությունները (բացի մեկից) ձեռագիր են մնացել: Իր բոլոր գործերում հեղինակը արտահայտում էր իր ատելությունը դեպի Ֆրանսիան, համարելով այն Կորսիկայի ստրկացնողը և սերը դեպի հայրենիքը: Երիտասարդ Նապոելոնի բազմաթիվ գրություններն ունեն քաղաքական բնույթ և թափանցված են հեղափոխական ոգով:
Հեղափոխումը և ռազմական կարիերան
 
Ֆրանսիական հեղափոխությունը Նապոլեոն Բոնապարտը դիմավորում է խանդավառությամբ և 1792 թվականին մտնում է Յակոբինյան ակումբ: Տուլոնի ճակատամարտում անգլիացիներին հաղթելուց հետո, արժանանում է բրիգադային գեներալի կոչման: Դա դառնում է շրջադարձային իրադարձություն նրա կենսագրության մեջ. Ինչից հետո սկսվում է նրա զինվորականի փայլուն կարիերան:
 
1795 թվականին Նապոլեոնը աչքի է ընկնում ռոյալիստների ապստամբության ցրման գործում, ինչից հետո նշանակվում է բանակի հրամանատար: Նրա հրամանատարության տակ 1796-1797թթ. նախաձեռնված իտալական արշավանքը, ցույց տվեց նրա զորավարական տաղանդը և հայտնի դարձրեց նրան ամբողջ մայրցամաքով: 1798-1999թթ դիրեկտորիան ուղարկում է նրան հեռավոր արշավանքի՝Սիրիա և Եգիպտոս:
 
Արշավանքն ավարտվեց պարտությամբ , սակայն անհաջողություն այն չհամարեցին: Նա ինքնակամորեն թողեց բանակը, որպեսզի պատերազմի Սուվորովի հրամանատարության տակ կռվող ռուսների հետ:  1799 թվականին գեներալ Նապոլեոն Բոնապարտը վերադառնում է Փարիզ: Դիրեկտորիան այդ ժամանակ արդեն հասել էր ճգնաժամի գագաթնակետին:
 
Հեղաշրջումից և կոնսուլության հռչակումից հետո, 1802 թվականին նա դառնում է կոնսուլ, իսկ 1804 թվականին-կայսր: Նույն թվականին Նապոլեոնի մասնակցությամբ հրատարակվում է նոր քաղաքական օրենսգիրք, որի հիմքում ընկած էր Հռոմեական օրենսդրությունը:
Կայսր Նապոլեոն Բոնապարտ
 
Կայսեր կողմից վարվող ներքին քաղաքականությունը, ուղղված էր սեփական իշխանության ամրապնդմամբ , որը նրա կարծիքով  երաշխավորում էր հեղափոխության ձեռքբերումների պահպանումը: Նա կատարում է մի շարք կարևոր բարենորոգումներ իրավական և ադմինիստրատիվ ոլորտներում: Նրա մտցրած մի շարք նորամուծությունները, մինչև օրս էլ համարվում են պետությունների գործունեության հիմքը:
 
Նապոլեոնի տիրակալումը սկսվեց այն ժամանակ, երբ Ֆրանսիան ռազմական գործողություններ էր կատարում Ավստրիայի և Անգլիայի հետ: Նոր, հաղթական իտալական արշավանքը, վերացրեց ֆրանսիական սահմանների մոտ վտանգը: Ռազմական գործողությունների արդյունքը դարձավ, համարյա բոլոր եվրոպական երկրների նվաճումը: Այն տարածքներում, որոնք չէին մտնում Ֆրասնիայի կազմի մեջ, ստեղծվում էին կայսրի տիրապետության տակ գտնվող թագավորություններ, որտեղ կառավարում էին նրա ընտանիքի անդամները: Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան դաշինք են կնքում:
 
Սկզբում Նապոլեոնին ընդունում էին, որպես հայրենիքի փրկիչ: Ժողովուրդը հպարտանում էր նրա ձեռքբերումներով, երկրում ազգային վերելք էր: Սակայն 20 տարյա պատերազմը բոլորին հոգնեցրեց: Իրավիճակը բարդացավ 1810 թվականի տնտեսական ճգնաժամով: Բուրժուազիան չէր ցանկանում ծախսել իր միջոցները պատերազմների համար, քանզի այլ երկրների հարձակման վտանգը մնացել էր հեռավոր անցյալում: Այն հասկանում էր, որ կայսրի արտաքին գործունեության նպատակը, սեփական իշխանության տարածումն էր և իր դինաստիայի շահերի պաշտպանումը:

 
Կայսրության ավերումը
 
Կայսրության անկման սկիզբը դարձավ 1812 թվականը, երբ ռուսական զորքերը հաղթեցին նապոլեոնյան բանակը: 1814 թվականին հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծումը, որի մեջ մտնում էին՝Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան և Շվեդիան, դարձավ կայսրության կործանման պատճառը: 1814 թվականին կոալիցիան ջախջախեց  ֆրանսիացիներին և մտավ Փարիզ:
 
Նապոլեոնը ստիպված եղավ հրաժարվել գահից, բայց նրա կայսերական տիտղոսը պահպանվեց: Նրան աքսորեցին Էլբա կղզի, որը գտնվում է Միջերկրական ծովում: Սակայն աքսորված կայսրը այնտեղ երկար չմնաց:
 
Ֆրանսիայի քաղաքացիները և զինվորականները դժգոհ էին իրավիճակից և զգուշանում էին Բուրբոնների և ազնվականների վերադարձից: Բոնապարտը փախուստի է դիմում և 1815 թվականի մարտի 1ին ուղևորվում է Փարիզ, որտեղ նրան հիացմունքի գոչերով դիմավորում են քաղաքացիները: Ռազմական գործողությունները վերսկսվում են: Պատմություն այդ ժամանակաընթացքը մտել է <<100 օր>>անունով: Նապոլեոնյան զորքերի վերջնական ջախջախումը տեղի է ունեցել 1815 թվականի հունիսի 18ին, Վաթերլոյի ճակատամարտում:
 
Գահընկեց կայսրը գերվեց անգլիացիների կողմից և նորից աքսորվեց: Այս անգամ նա հայտնվեց Ատլանտյան օվկիանոսում, սուրբ Ելենայի կղզում, որտեղ ապրեց ևս վեց տարի:
Մահը
 
 
Նրա կյանքի վերջին տարիները լի էին անբուժելի հիվանդություննից առաջացած տանջանքներով: 1821 թվականի մայիսի 5ին. 51 տարեկանում, Նապոլեոն I Բոնապարտը մահացավ:
 
Համաձայն տարբերակներից մեկին, մահվան պատճառը ուռուցքն էր, իսկ համաձայն մյուսին, մկնդեղով թունավորումը:
 
Անձնական կյանքը
 
Նապոլեոնի անձնական կյանքի կարևոր իրադարձությոններից մեկը, 1796 թվականին տեղի ունեցած նրա ամուսնությունն է,Ժոզեֆին դը Բոհարնեի հետ: Կինը չէր կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով 1810 թվականին Նապոլեոնը ամուսնացավ Ավստրիայի կայսրի դստեր՝ Մարիա-Լուիզայի հետ, որը 1811 թվականին նրա համար ժառանգորդ ծնեց: Հասարակության կողմից այդ ամուսնությունը չընդունվեց:
 
Ճակատագրի հեգնանքով, հետագայում հենց Ժոզեֆինայի, այլ ոչ թե Նապոլեոնի թոռը դարձավ ֆրանսիայի կայսր: Նրա ժառանգները իշխում էին են Դանիայում, Բելգիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Լյուքսեմբուրգում: Նապոլեոնի ժառանգորդներից ոչ ոք չի մնացել, քանզի նրա որդին երեխաներ չուներ և ինքն էլ երիտասարդ էր մահացել:
 
Ֆրանսիական կայսրը ուներ նաև արտամուսնական երեխաներ: Ստույգ հայտնի է երկուսի մասին-Ալեքսանդր Կոլոննա-Վալեվսկիյի և Շարլ Լեոնի: Կոլոննա-Վալեվսկիների տոհմը պահպանվել է մինչ այսօր:

Աղբյուրներ՝

Комментарии

Популярные сообщения