Ճամբարային հաշվետվություն

Իմ կարծիքով, վերջին ձմեռային ճամբարը աշակերտների համար ավելի հետաքրքրաշարժ եղավ, քան նախորդները: Բացի նրանից, որ կազմակերպիչները նոր և ավելի աշխատելու մոտիվացնող նախագծեր էին մշակել, սովորողները առաջարկում էին իրենց՝սեփական նախագծերը, որոնց թվում գտնվում են թարգմանությունները, ճամփորդությունները, սոտւգատեսները, բույսերի խնամքը և այլն: Ինձ դուր եկավ այն, որ ճամփորդությունների քանակը մեծացել էր: Անձամբ ես մասնակցել եմ միայն մեկ ճամփորդության, քանզի հաճախել եմ դպրոց, միայն ճամբարի վերջին շաբաթվա ընթացքում: Դասընկերներս, ընկեր՝Անուշը և ես 2 կիլոմետրանոց քայլարշավով գնացինք Ծիծեռնակաբերդ, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցինք 1915 թվականին նահատակված զոհերին: Ծիծեռնակաբերդի մոտակայքում մի փոքր շունչ քաշելուց հետո, մենք գնացինք Դալմա Գարդեն մոլլ, որտեղ հաճելի ժամանակ անցկացրեցինք՝ բոուլինգ խաղալով: Նաև կատարել եմ վիդեո-թարգմանություն տեսողական սարքի մասին, որը կարող եք տեսնել իմ բլոգում: Մասնակցել եմ <<Սովորող-սովորեցնող>> ստուգատեսին, որի շրջանակում, մեր կրտսեր ընկերներին սովորեցրել եմ, թե ինչպես է հարկավոր բազմացնել բույսերը տերևներով: Ընդհանուր առմամբ ճամբարը շատ զվարճալի անցավ և այս տարի ես չեմ տեսնում ինչ որ բան փոփոխելու կարիք:

Комментарии

Популярные сообщения