Մենք միշտ փնտրում ենք, բայց ոչ միշտ՝ գտնում․․․

Ես հիշեցի այս թեմային համապատասխանող, մի շատ լավ աֆորիզմ: << Մարդիկ միշտ էլ փնտրել են երջանկության բանալին, շատերը գտել են, ոմանք` ոչ, իսկ ոմանք էլ գտնելով, չեն էլգիտակցել ինչ է այն, անտեսել են ու կրկին շարունակել փնտրել>>: Մենք մեր ամբողջ կյանքը փնտրել ենք երջանկության բանալին, տեսել ենք երջանկությունը ինչ որ բանի մեջ, չգիտակցելով որ երջանկությունը շատ հարաբերական հասկացություն է: Մենք ամեն ինչին փորձում ենք գտնելլուծումներ, փորձում ենք գտնել, այն ինչ տեսել ենք մեր երազներում և նրան ում տեսել ենք մերերազներում: Հաճախ մենք այնքան ենք այդ խառնիխուռն առօրյայի մեջ խորանում, որ չենքնկատում, թե ինչպես են մեր ամբողջ կյանքի փնտրած իրերը և մարդիկ անցնում մեր քթի տակով:Իմ կարծիքով մենք մեկ-մեկ ուղղակի չենք ուզում նկատենք ոչինչ: Մի պահ մենք այնքան ենքհոգնում մեր անիծյալ փնտրտուքներից, որ ամեն ինչի վրա աչք ենք փակում և ամեն ինչը մեզ համար դառնում է ոչինչ: Հենց այդ պահին է, որ մենք հավերժ կորցնում ենք, այն ինչ փնտրել ենքամբողջ կյանքում և միայն այդ ժամանակ ենք մտածում, թե մեկ-մեկ ինչքան մոտիկ ենք եղել մեր երազանքներին, բայց կուրորեն դրանք չենք նկատել և ուղղակի ծուլացել ենք մեր ձեռքը մի փոքր երկարացնենք:

Комментарии

Популярные сообщения