Ածականներ|Հայոց լեզու

Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Վահագն Դավթյան
Նա ամեն ինչ ասաց կարճ ու հստակ:
Տիգրանուհին նայում էր ջինջ երկնքին:
Արամ Ասատրյանը խենթացել էր:

Վարժություն 2։ Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստ-իճանըգույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
Վարժություն 3։ Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Հիասքանչ, գեղեցիկ, կատարյալ  նկար, հսկայական, կանաչ, մրգաշատ այգի, ժպտուն, բարի, թոռոմած ծաղիկ, հետաքրքիր, բացառիկ, հաստ գիրք, հին, նախշավոր, հայկական գորգ։
Վարժություն 4։ Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասու-
թյուններ՝ գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Ինքնաթիռը արդեն բավականին բարձր էր:
Իսկ փղիկին ես ներկեցի մարմնագույնով:
Գինին շատ թունդ էր:
Նա տեսավ թե ինչքան պղտոր է գետի ջուրը:
Նրա պատմությունը շատ տխուր վերջացավ:
Երևան Սիթիում միշտ շատ ցածր գներ են:
Սմոքը նայեց նրա դեղին երեսին:
-Այդպիսի ժլատների քթներին հարկավոր է մի լավ հասցնել-ասաց պստիկը:
-Հետաքրքիր է ի՞նչու է նարինջը նարնջագույն-հարցրեց թոմը:
Նա այնպես ուրախ էր, թվում էր թե կյանքը նոր իմաստ էր ստացել:
Եվ նրան այդ հիշողությունը այնպես քա՜ցր թվաց:
Մեր օրերում անվճար ոչինչ չկա:
Վարժություն 5։ Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ լույս, դժվարին փորձություն, հոգատար ծնողներ, մանրահատակ գետ, պողպատե դանակ, սնահավատ մարդ, գործունյա թոշակառու, բարեգութ ոստիկան, դաժան քահանա, փայտե սեղան, թղթե շրջանակ:

Комментарии

Популярные сообщения