Հասարակագիտական ֆլեշմոբ…


1. Հին հույն մտածող Դիոգենեսի կյանքից պահպանվել է հետևյալ երկխոսությունը. Ժամանակի բարձր պաշտոնյաներից մեկը մի օր փողոցում տեսնում է Դիոգենեսին, ով ոսպ էր  ուտում, և ասում է.
-Այ, եթե դու կարողանայիր փոքր-ինչ քծնել ու խոնարհվել, ստիպված չէիր լինի հիմա ոոսպ ուտել:
Դիոգենեսը հանգիստ պատասխանում է….
Հարց– Ի՞նչ պատասխան է տալիս Դիոգենեսը պաշտոնյային:

<< Իսկ եթե դու կարողանայիր ոսպ ուտել , դու ստիպված չէիր լինի հիմա քծնել ու խոնարհվել>>

2. Պյութագորասը սիրում էր ամեն ինչը թվերով նշանակել. այսպես՝ կրակը, հողը, օդն ու ջուրը նա նշանակել էր համապատասխանաբար 1, 2, 3, 4 թվերով:
Հարց– Իսկ ի՞նչ թվով էր Պյութագորասը նշանակել ամբողջ աշխարհը և ինչու՞:

10

3. Մարդու վարքագիծը արտահայտվում է գործողությամբ կամ անգործությամբ:
Հարց– Համարվու՞մ է արդյոք անգործությունը իրավախախտում : Բերե՛ք մեկ օրինակ:

Անգործությունը չի համարվում իրավախախտում այն դեպքում, եթե սույն պահանջներին համապատասխանող անձը, կարողանում է վճարել պետության կողմից սահմանված հարկերը:

4. Դա հնարավոր է շատ երկար պահել, այն կարելի է բացել, նույնիսկ փոխանակել, միաժամանակ դա գրեթե միակ բանն է, որ մարդը կարող է իր հետ տանել հանդերձյալ աշխարհ:
Հարց– Ինչի՞ մասին է խոսքը:

Գաղտնիքի:

5. Հայտնի նկարիչ Գոյան, նկատի ունենալով երկու հակադիր գործողություններ, ասել է. «Դրանցից մեկը մարդ կարող է սովորել երկու տարում, իսկ մյուսը սովորելու համար ամբողջ կյանքն էլ կարող է չբավականացնել»:
Հարց– Որո՞նք են այդ գործողությունները:

Խոսելը և լռելը:

6. Աշխատանքային պայմանագրերը ըստ իրենց գործողության ժամկետի լինում են երկու տեսակի:
Հարց– Որո՞նք են դրանք:

7. Ֆրանսիական արքայական կանոնադրությունը սահմանում էր , որ երկու սպայի հանդիպման ժամանակ առաջինը պատիվ է տալիս նա, ում կոչումն ավելի ցածր է:
Հարց– Իսկ ի՞նչ է սահմանում կարգը այն դեպքերի համար, երբ հանդիպում են հավասար կոչում ունեցող սպաներ: Ո՞վ պետք է առաջինը պատիվ տա:

Նա ով ավելի բարեկիրթ է:

8. Ինչպես գիտեք, մեր երկրում 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել սահմանադրական փոփոխության հանրաքվե:
Հարց– Ե՞րբ է ամբողջությամբ ուժի մեջ մտնելու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը:

9.Մի անգամ, երբ հին հույն մտածող Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից, անցորդները հարցրեցին նրան.
–Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում:
-Ժողովուրդ շատ կար, բայց…
Հարց– Շարունակե՛ք Դիոգենեսի պատասխանը:

Այ մարդիկ չափազանց քիչ էին:

10. Երեխան ունի կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:
Հարց– Ո՞ր տարիքից է պարտադիր հաշվի առնել երեխայի կարծիքը՝ իրեն վերաբերող իրավական հարցերում:

16-18 տարեկանից:

Комментарии

Популярные сообщения