Թումանյանի հոդվածներից ընթերցի՛ր երկուսը և պատասխանի՛ր հետևյալհարցադրումներին|Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

1.ՀԹումանյանի հոդվածներից ընթերցի՛ր երկուսը և պատասխանի՛ր հետևյալհարցադրումներին՝
Որքանո՞վ են արդիական հեղինակի հասարակական հայացքներն այսօր։
Հոդվածներից առանձնացրո՛ւ հարցադրումներորոնք ըստ քեզ ժամանակավրեպ են։

Ես ընթերցեցի <<Գրողի բողոքը>> և <<Հայ գրողներին>> հոդվածները: Այս հոդվածներից մեկում Թումանյանը ասում է, որ ոչ ոք չի կարող գրողին տաղանդով օժտել, նրանք դրանով օծված են ծնվում, իսկ հաջորդը ցույց է տալիս, որ գրողի հասարակական կարծիքը նրա հետ շատ քչերն են բաժանում, բայց նա հույսը չի կորցնում և կանչում է իր հետ միաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն մի նոր, չտեսնված ուժի միություն, որոնց աշխատանքը կոգեշնչի կրտսեր սերունդին և կստիպի նրան նույնպես աշխատել և եթե բոլորը միանան, ապա հայերի անունը կտարածվի ամբողջ աշխարհով: Մեր ժամանակներում Թումանյանի կարծիքը մի փոքր հետ է մնացել, ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ դեպի լավն է գնացել և նրա տանջանքը արդյունք է ունեցել, այլ քանզի ժամանակակից երիտասարդության, ընդամենը մի խղճուկ մասն է հետաքրքրված գրով և գրականությամբ:
2. Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին:
Ներկայացրո՛ւ հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Այստեղ թվում է, որ Թումանյանը կորցրել է հույսը, բայց անգամ այսպիսի մի հուսահատական նամակում երևում է լույսի մի բարակ շող: Նա արդեն կորցրել է իր հաջորդների մեջ հույսը և տեսնում է թե ինչպես են հայերը իրենց ձեռքով քանդում իրենց երկիրը, ազգը, քաղաքակրթությունը: Նա տեսնելով թե ինչպես են մարդիկ օրեց օր փոխվում, ամենա առույգները դառնում են ամենա տխուրները, ամենա ձեռնառատը դառնում է ամենա ժլատը և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնի մյուսին, զգում է որ արդեն ոչինչ փրկել չի կարող, բայց մինչև վերջին պահը մի հույսի շող ողողում է նրան, որ մի օր կգա նրանից ավելի ուժեղը և ամեն ինչ կփրկի:

Комментарии

Популярные сообщения