Բառարանընթերցման ֆլեշմոբ
o
Աբոզ
գրվենք, պատվով մեռնենք-բանակում գլուխ պահել:
o
Ագին
տնկել-մահանալ:
o
Ադամի
եզ-ծույլ, անհոգ մարդ:
o
Լաբալիսյան արտադրություն-
անպետք աշխատանք:
o
Լազակ կապել-արհամարական, նախատական արտահայտություն տղամարդուն
ուղղված, կին դառնալ, կնաբարո լինել:
o
Ծածկե վրան անել-խոսքը ընդհատել կամ փոխել, որպեսզի նոր եկող
մարդը չիմանա, թե ինչի մասին էին խոսում, խոսքը կտուրը գցել:
o
Հազ անել-դուր գալ, հաճելի լինել, հավանել:
o
Ձողի ծայրով վարդը քթին չհասնել-շատ հպարտ, ինքնահավան լինել:
o
Ձվածեղի խաթեր թավի փոչը պաչել-մեծ նպատակի հասնելու համար իր
համար տհաճ, նվաստացուցիչ բան անել:
o
Ճրագի առաջին չախմախ տալ-հրահրել, գրգռել:
o
Շուն ու կատու փորն ընկնել-սաստիկ լուծել:
o
Շուքը բամբակով հավաքել-սաստիկ երախտապարտ մնալ:
o
Որցակի բարձել-ամեն ինչ քանդել:
o
Չրաղ հանել-մեկին հավատարիմ ծառայելով, ինքնուրույն դիրքի հասնել:
o
Ջաղացքը մածուն աղալ-զուր տեղը խոսել:
Աղբյուրը՝nayiri.com
Комментарии
Отправить комментарий