Հայոց լեզու
·
Հույսով եմ-հուսով եմ
·
տարեկետում-տարկետում
·
ընդամեն, ընդհակառակ-ընդհամեբ, ընդհակառակը
·
ամենալավագույն-լավագույն, ամենա լավ
·
թռնել, փախնել, կպնել- թռչել, փախչել,
կպչել
·
դառա, դառար, դառանք-դարձա,
դարձար, դարձան
·
վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ,
հոգեբույժ
·
թույլատվություն- թույլ տվություն
·
բարյացկամ-բարյացակամ
·
դաստիրակ-դաստիարակ
·
նախագա-նախագահ
·
բարձրունք-բարձունք
6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
·
Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի)
անգամ։
·
Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
·
Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)
դրամ։
·
Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
·
Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
·
Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
·
Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
·
Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո)
ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
Կյանքի տարբեր շրջափուլերում մեզ սպասվում են․․․
Կյանքի ամեն մի էտապի դժվարությունները հաղթահարելուց հետո, սկսվում է նոր էտապը,
որը իր հետ բերում է նոր դժվարություններ: Առաջին պահին մենք մտածում ենք թե դա վատ
է, բայց մի պահ պատկերացնենք կյանքը առանց դժվարությունների: Այդպիսի կյանքով մենք
առաջին հերթին կոփվելու և զարգանալու հնարավորություն չէինք ունենա, իսկ երկրորդ հերթին
կյանքը ձանձրալի և միապաղաղ կլիներ: Չէ որ ամեն արկած որին մենք հանդիպում ենք դժվարություններով
և ապրումներով լի է: Մենք մեր սեփական եսը օրեց օր ավելի լավ ենք մեզ համար բացահայտում
միայն դժվարությունների շնորհիվ: Մեկ դժվարությունը հաղթահարելով և մյուսի դիմացը հայտնվելով,
մենք արդեն այդքան էլ երկչոտ չենք լինում և ծաղրական ժպիտով ենք նայում դժվարության
երեսին:
Ակսել Բակունց <<Միրհավը>> վերլուծություն
Բակունցը ուզում էր ցույց տալ թե ինչպես Դիլան դային մինչև իր
կյանքի վերջը չմոռացավ և իր սրտում պահեց Սոնային: Անգամ խոր ծերության տարիներին նա այգում նստելով հիշում էր իր և Սոնայի մանկությունը, երբ Սոնան ոտքերը կախում էր առվակի մեջ, իսկ նա նրա վրա ջուր ցողում: Սոնային հարս էին տվել մի հարուստ մարդու և ոչ թե նրա սիրուն: Պատմվածքը կոչված է միրհավ, քանզի Դիլանը Սոնային համեմատում է միրհավի հետ, որին նա տիրացավ ընդամենը մեկ ակնթարթ ինչից հետո կորցրեց հավետ: Դիլանի մտքին միշտ գալիս էր Սոնայի լաջվարդ շապիկը և նրա արևվառ ծամերը:
Комментарии
Отправить комментарий