Թումանյանական շաբաթ
Թումանյանի առհասարակ բոլոր բանաստեղծություններում
երևում է մեծ կարոտը դեպի հայրենի գյուղը: Իր բոլոր ստեղծագործություններում նա մանրամասնորեն
ներկայացնում է պեյզաժը
, այնպես որ քո աչքերի առջևով թռչում են կաչաղակները և դու հայտնվում
ես լեռան գլխին, լսում ես կապույտ գետակի խշշոցը, պատկերացնում ես չարաճճի երեխաների
խաղը: Բացի դրանից մեծ հայոց բանաստեղծը իր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել
և հաճախ նա ցույց էր տալիս, թե ինչքան էր նրա ներքին թռչունը, իր թևերը վնասել: Նա
ծարավ էր Դսեղի բնությանը, օդին, տեսարանին, ժողովրդին: Թումանյանը մտնում է այն մարդկանց
ցանկը ովքեր առանց հնարավորություն ունենալու անըդնհատ ինքնազարգացմամբ են զբաղվել:
Նա մի սովորական ռամիկ էր, ով միայն իր եռանդի, գիտելիքի ծարավի ու պատրաստակամության
շնորհիվ չդարձավ մի շարքային հնձվոր, կմա կթվոր: Իր ստեղծագործույթուններում նա ցույց
է տվել, որ ինչքան էլ ճակատագիրը փորձել է ծնկի իջեցնել նրան, նա դիմադրել է և հույսը
չկորցնելու շնորհիվ հասել է աներևակայելի բարձունքների:
Комментарии
Отправить комментарий