Կոռուպցիա (կաշառակերություն)

Անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված  ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ <<Կոռուպցիա>>-լատիներեն բառ է, որը նշանակում է խեղում, այլասերում, փչացում, քայքայում, կաշառում:

Հանցագործություն, որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը, իրավունքներն ու հնարավորությունները, պաշտոնական դիրքը օգտագործում է շահադիտական նպատակներով առաջնորդվելով սեփական կամ խմբային շահերով:

Կոռուպցիայի պատճառները՝
  • Ագահությունը
  • Սեփական բարեկեցությունը ապահովվելու ցանկությունը
  • Մարդկային եսասիրություն
  • Մարդու վարքագծի գայթակղության մեծացումը սպառողական պահանջների աճի հետ

Կոռուպցիայի հետևանքները՝

  • Հնարավորություն է տալիս խուսափելու առավել ունևորներին
  • Խարխլում է հանրային գիտակցությունը մեծացնելով հանրային լարվածությունը
  • Սպառնում է ժողովրդավարությանը և օրինականությանը
  • Թուլացնում է իշխանության նկատմամբ հավատը
  • Հանգեցնում է կազմակերպված հանցագործությունների աճին
  • Նվազեցնում է քաղաքացիների մասնակցությունը հասարակական գործունեությանը

Комментарии

Популярные сообщения