Հայոց լեզու|Տնային աշխատանք

Ընթերցելուց հետո պատմի՛ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։
Ըստ քեզ՝ թողե՞լ է արդյոք հետք հայրենի բնաշխարհը հեղինակի ստեղծագործությունների վրա ինչո՞ւ։

Թումանյանի առհասարակ բոլոր բանաստեղծություններում երևում է մեծ կարոտը դեպի
հայրենի գյուղը: Իր բոլոր ստեղծագործություններում նա մանրամասնորեն ներկայացնում է պեյզաժը, այնպես որ քո աչքերի առջևով թռչում են կաչաղակները և դու հայտնվում ես լեռան գլխին, լսում ես կապույտ գետակի խշշոցը, պատկերացնում ես չարաճճի երեխաների խաղը: Բացի դրանից մեծ հայոց բանաստեղծը իր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել և հաճախ նա ցույց էր տալիս, թե ինչքան էր նրա ներքին թռչունը, իր թևերը վնասել: Նա ծարավ էր Դսեղի բնությանը, օդին, տեսարանին, ժողովրդին: Թումանյանը մտնում է այն մարդկանց ցանկը ովքեր առանց հնարավորություն ունենալու անըդնհատ ինքնազարգացմամբ են զբաղվել: Նա մի սովորական ռամիկ էր, ով միայն իր եռանդի, գիտելիքի ծարավի ու պատրաստակամության շնորհիվ չդարձավ մի շարքային հնձվոր, կմա կթվոր: Իր ստեղծագործույթուններում նա ցույց է տվել, որ ինչքան էլ ճակատագիրը փորձել է ծնկի իջեցնել նրան, նա դիմադրել է և հույսը չկորցնելու շնորհիվ հասել է աներևակայելի բարձունքների:

Комментарии

Популярные сообщения