Կյանքում ամեն բան անցողիկ է…
Կյանքում ամեն բան անցողիկ է: Ոչինչը հավիտյան չի
շարունակվում: Եվ խոսքը միայն
վատ բաների մասին չէ, այլ նաև լավ բաների: Քանի
ուրախ ես, ուրախացիր ինչպես կարող ես, քանի տխուր ես, հույսդ մի կորցրու և մի
մտահոգվիր, ամեն ինչ նույնը չի մնալու: Մեկ-մեկ մտածում ենք, թե ինչ լավ կլիներ
եթե ինչ որ բան հավերժ տևեր, բայց ի՞նչ անես որ էսպես չի մնա: Բայց մի պահ
պատկերացրեք, թե կյանքը ինչ անհետաքրքիր և միապաղաղ կլիներ, եթե ինչ որ բան հավերժ
տևեր: Ճիշտ է, արկածները աշխարհում ամենավատ բաներն են, բայց չէ որ
նրանք են մեր կյանքը լի և վառ, երբեմն նաև խավար դարձնում: Խոսելիս կյանքի
անցողիկությունից, ես կարծում եմ, որ բոլորը հիշում են Հովհաննես Թումանյանի <<Էսպես չի մնա>>
բալլադը: Այս բալլադը, ավելի լավ, քան
մի ուրիշը, կամ մի ուրիշ մարդ ցույց է տալիս, թե ինչ անհաստատ ու փոփոխական է
կյանքը: Այնպես, որ ուրախության, թե տխրության ժամին հիշեք, որ միշտ հարկավոր է
շնորհակալ լինել նրա համար ինչ ունենք և պատրաստակամորեն առաջ նայենք, չ՞է որ ոչինչն էլ էսպես չի մնա:
Комментарии
Отправить комментарий