Վերլուծություն

Ուսուցիչն ու իր աշակերտն անցնում են Սաուդյան Արաբիայի անապատով: Ուսուցիչը իրենց ճամփորդության ամեն պահը օգտագործում է, որ
հավատ ուսուցանի նորեկին:
-
Հավատա' Աստծուն, - ասում է նա: - Աստված երբեք չի լքում իր զավակներին:
Երեկոյան ճամբարում ուսուցիչը խնդրում է, որ աշակերտը ձիերը կապի մոտակա քարից: Աշակերտը մոտենում է քարին ու հիշում, թե ինչ է ասել իրեն ուսուցիչը:
-
Հավանաբար ստուգում է ինձ, - մտածում է նա: - Ես պետք է Աստծո հոգածությանը թողնեմ ձիերին:
Նա ձիերին թողնում է առանց կապելու: Առավոտյան աշակերտը տեսնում է, որ ձիերը անհետացել են: Բողոքական կեցվածքով վերադառնում է ուսուցչի մոտ:
-
Դուք ոչինչ չգիտեք Աստծո մասին, - բացականչում է նա: - Ես ձիերին թողեցի Նրա հոգածությանը, և այժմ կենդանիները կորել են:
-
Աստված կամենում էր հոգալ ձիերի մասին, - ասաց ուսուցիչը, - բայց որպեսզի նրանց կապեր, հարկավոր էին քո ձեռքերը:


Մեկ-մեկ մենք չնկատելով աստծո շնորհները՝ դժգոհում ենք, թե մենք անբախտ ենք, և նա մեր վրա թքած ունի, բայց հարկավոր է հասկանալ, որ աստված չպետք է ամեն ինչ մեր փոխարեն անի, այլ նա ուղղակի հիմք է դնում, որը մեզ կդրդի դեպի ճիշտը:

Комментарии

Популярные сообщения