Վերլուծություն

Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ: 
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
- Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.

-Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:

Ցանկացած բանում, այլ ոչ թե միայն աստծուն հասնելու մեջ, մարդիկ ունեն տարբեր կարծիքներ: Մեկը հասնում է իր ուզածին` հակասելով մի բանի, մյուսը մտածելով, որ երկուսն էլ հնարավոր են և ընդհանուր հայտարարի է գալիս, իսկ մի ուրիշը` ապացուցելով:

Комментарии

Популярные сообщения