Վերլուծություն
Մի անգամ՝ առավոտյան, աշակերտն ու ուսուցիչը գնում էին դաշտով: Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է հարկավոր մաքրության հասնելու համար: Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ ամեն սնունդ սուրբ է, աշակերտը դրան չէր հավատում:
- Պիտի լինի մի հատուկ ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:
- Լավ, գուցե դու ճիշտ ես: Օրինակ՝
ահա այն սնկերը,- ասաց ուսուցիչը:
Աշակերտը հուզվեց՝ մտածելով, որ սնկերը պիտի իրեն տան մաքրություն և պայծառացում: Բայց երբ կռացավ, որ մեկը պոկի, սարսափած բղավեց.
- Սրանք թունավոր են: Եթե ես սրանցից մեկն անգամ ուտեմ, անմիջապես կմեռնեմ:
- Այդ դեպքում ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ այդքան արագ տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:
Ոչ միայն գերագույն հոգևոր աստիճանի հասնելիս, այլև ցանկացած բան անելուց պետք չէ փորձել հեշտ և արագ ճանապարհը գտնել, ոստյուն կատարել, այլ պետք է ընտրել ճիշտ ճանապարհը և անել գործը 100%-ով, այլ ոչ թե ընդամենը վերջնակետին հասնել:
Комментарии
Отправить комментарий