Վերլուծություն
Իմաստնություն փնտրող մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր այնտեղ եղած առաջին տարվա ընթացքում նա կերավ այն ամենն, ինչ հողը կարող էր առաջարկել: Ի վերջո ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր վերադառնալ քաղաք:
- Աստված անազնիվ է,- բացականչեց նա: - Մի՞թե չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը: Ես քաղցած եմ և պետք է վերադառնամ քաղաք:
Այդ պահին հայտնվեց հրեշտակը։
- Աստված շատ է ուզում խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։
- Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ կսկսես արտադրել քո ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ պտուղ աճեցնելու իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո հելովետ:
Մեկ-մեկ մենք չնկատելով աստծո շնորհները՝ դժգոհում ենք, թե մենք անբախտ ենք, և նա մեր վրա թքած ունի, բայց հարկավոր է հասկանալ, որ աստված չպետք է ամեն ինչ մեր փոխարեն անի, այլ նա ուղղակի հիմք է դնում, որը մեզ կդրդի դեպի ճիշտը:
Комментарии
Отправить комментарий