Ծիածան

7-րդ դասարան
·         Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները:
·         Հավաքել տեղեկություններ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուի մասին:
·         Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:



Կապույտը խորհրդանշում է
խաղաղություն, հանգստություն, երկինքը և Տերյանը կապույտը համեմատում է իր քրոջ այդպիսի աչքերի հետ:


2
Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:
Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:
Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

Այստեղ կապույտը նշված է, որպես մի հիվանդ աղջկա խաղաղ և բարի երազ, որում ամենինչը այնքան լավ է ու բարի, որ հույսը վերակենդանանում է, բայց երբ նա դեռ քնած է:

Комментарии

Популярные сообщения