Ծիածան| Մաս Գ
·
Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը:
Սովորել անգիր:
Մանուշակագույնը նշված է որպես մի մառախուղ, որը ուրախ պահերին
գալիս և կանգնում մեր ուրախության առաջ և տխրեցնում մեզ: Մանուշակագույնը դա մռայլ
հիշողությունները և այլ մռայլ բաներն են:
3
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան...
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան...
Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
Այստեղ նրա քույրը մեռնում է և երբ նրա վերջին ուրախության կայծն է
լինում նրա աչքերում եղած մշուշը արևը մաքրում է, բայց երբ արևը վերջին անգամ մայր
է մտնում գրողի հոգին մռայլվում է:
Комментарии
Отправить комментарий