Վերլուծություն

Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց
հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, - ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:
Այնպիսի մարդիկ, ինչպիսին նրա աշակերտներն էին (բացառությամբ հարբեցողի), միշտ փորձում են թաքցնել իրենց թերությունները, որպեսզի ուրիշների մոտ ավելի լավ տպավորություն թողնեն,  և նրանք հաճախ կեղծավոր են լինում, իսկ մարդը, ով պարզ և հանգիստ բնավորություն է ունենում, ավելի կանխատեսելի է լինում:

Комментарии

Популярные сообщения