Վերլուծություն

Մարդկությունը հանուն ճշմարտության մի քանի սարսափելի ոճրագործություններ է իրագործել: Տղամարդկանց ու կանանց այրել են անարգանքի սյուներին: Մի քանի քաղաքակրթությունների մշակույթն ամբողջությամբ
ոչնչացվել է: Նրանք, ովքեր միս ուտելու մեղք էին գործում, օտարված էին: Նա, ով այլ ուղի էր փնտրում, վտարվում էր: Մի' մարդ, հանուն ճշմարտության, խաչվեց: Բայց մինչ Նա կմեռներ, թողեց մեզ Ճշմարտության ամենամեծ սահմանումը: Դա այն չէ, որ մեզ հաստատակամություն է տալիս: Դա նաև այն չէ, որ ուրիշներից մեզ ավելի լավն է դարձնում: Դա այն չէ, որ մեր կողմնակալ մտքերն ենք բանտում: Ճշմարտությունն այն է, որ մեզ ազատ է դարձնում: «Ճանաչիր ճշմարտությունը, և այն քեզ ազատ կդարձնի»:


Ինքնախաբեության մեջ ապրելով` մենք մեզ կալանում ենք՝ թույլ չտալով հոգուն հանգիստ լինել, իսկ երբ ճշմարտությունը ճանաչում ենք, իմանում ենք, թե որն է ճիշտը և այդպիսով ազատ ենք ապրում:

Комментарии

Популярные сообщения