Վերլուծություն

Չար մարդը մահից հետո դժոխքի դռների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է նրան.
- Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ
, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:
Մարդը հիշում է, որ մի անգամ, երբ ինքն անցնում էր անտառով, իր ճանապարհին մի սարդ է տեսել և շրջանցել նրան այնպես, որ չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկնքից իջնում է մի սարդոստայն՝ մարդուն դրախտ բարձրացնելու: Դատապարտվածների մեջ սարդոստայնին մոտ կանգնածները սկսում են բարձրանալ նրա վրա: Բայց սա տեսնելով՝ մարդն սկսում է ցած քաշել նրանց՝ վախենալով, որ սարդոստայնը կկտրվի: Եվ այդ պահին ոստայնն իսկապես կտրվում է, ու մարդը կրկին հայտնվում է դժոխքում:
- Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։

Մեկ-մեկ մենք լավից վատն ենք կերտում դա չնկատելով: 

Комментарии

Популярные сообщения