Մենդելի առաջին օրենք
Մենդելի առաջին օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
|
Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելը իր փորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa)։
Առաջացած սերունդ
Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներ ունեին հարթ մակերևույթ։
Գենետիկ դրսևորում
Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտ հոմոզիգոտը։
Վարկածներ
Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց 4 վարկածներ։
Առաջին վարկած
Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ, որոնք ժառանգական հատկանիշները պահպանող միավորներ են։ Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչի դպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով։ Գենի այլընտրանքային տարբերակները կոչվում են ալելներ։
Երկրորդ վարկած
Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝ յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այն օրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։
Երրորդ վարկած
Եթե ժառանգական զույգի երկու ալելները տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում է օրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի արտաքին տեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելները նշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (A), իսկ ռեցեսիվ ալելները ներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a)։
Չորրորդ վարկած
Սերմնաբջիջը կամ ձվաբջիջը ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար կրում է միայն մեկ ալել, քանի որ ալելների զույգի երկու անդամները ճեղքավորվում են գամետներիառաջացման ժամանակ։ Այս պնդումը այժմ հայտնի է որպես ճեղքավորման օրնեք: Երբ բեղմնավորման ժամանակ սերմնաբջիջն ու ձվաբջիջը միանում են, յուրաքանչյուրը ներդնում է իր ալելները՝ վերականգնելով սերնդի ալելների զույգը։
Комментарии
Отправить комментарий