Խուսանավում հանուն հեղափոխության

Նոյեմբերի 22-ին մենք ունեցանք Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ՝պարոն Ս.Գրիգորյանի հետ հանդիպում, որի ժամանակ մենք պետք է քննարկեինք մեզ հետաքրքրող հարցերը: Նախ չեմ կարող չասել, որ պարոն Գրիգորյանը
, ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս և երկարաբանելով՝խուսանավում էր: Ոնց որ հարցնեինք` "պարոն Գրիգորյան, դրպոցում լամպ կա?", իսկ նա պատասխաներ "կճպեք ուտենք": Օրինակ, երբ ես պարոն Գրիգորյանին հարցրեցի անվստահության(պարոն Գրիգորյանն ասաց, որ չի կարելի վստահել այն կուսակցություններին, ովքեր միանում են հակահեղափոխությանը, իսկ մի քանի օր հետո հայտարարում, որ սխալվել են) և Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ, իսկ նա ինձ, սկսեց պատմել վարչապետի պաշտոնակատարի՝ԼԳԲՏ ֆորումին վերաբերմունքի մասին: Երբ ես կրկնեցի իմ հարցը, իսկ նա սկսեց խոսել "Սասնա Ծռերի" արդարությունից և միայն երրորդ անգամ հարցը բարձրաձայնելուց հետո, նա պատասխանեց իմ հարցին: Չեմ կարող չառանձնացնել այն մասը, երբ ես հարցրեցի պարոն Գրիգորյանին, թե ինչու է նա իր կողմից նշված սև կողմը ցույց տվել ամբողջութամբ, իսկ սպիտակի սևը ցույց չի տվել: Նա ասաց, որ դա դիտմամբ է արել, քանզի իշխանությունը, ռեսուրսների մեծամասնությունը(ֆինանսներ, բանակ, ոստիկանություն, ԶԼՄ-ների մեծամասնությունը) սևերինն էին: Բայց պարոն Գրիգորյանը և՛ գրքում, և՛ քննարկման ժամանակ, բազմակի շեշտել է և հասկացրել, որ ամենամեծ շարժիչ ուժը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների ոգին է: Բայց այստեղ բազում ինքնահակասություններից մեկն է: Պարոն Գրիգորյանը ասում է, որ ուժերը անհավասար էին բաշխված, որ սևերը վերը թվարկվածները ունեին, այսինքն՝ դրանք ավելի մեծ շարժիչ և իրավիճակ փոփոխող ու՞ժ էին, քան ամբողջ քաղաքում հավաքված երիտասարդների և ինչու ոչ նաև տարեցների հպարտ ՈԳԻ՞Ն: Կամ պարոն Գրիգորյանը ասում էր, որ Վլադիմիր Պուտինի շահերից է բխում, որպեսզի պարոն Փաշինյանը լինի վարչապետի պաշտոնակատարի դերում, հետո նա ասում էր, որ Պուտինը փորձում է գցի Փաշինյանի վարկանիշը: Պուտինը հո՞ ապուշ չէ, որ իր շահերի դեմ գնա: Պարոն Գրիգորյանը քննարկման ընթացքում շեշտեց, որ նա սիրում է քարոզչությունը, բայց ոչ հակաքարոզչությունը, բայց ինչպես հասկանանք այն փաստը, որ պարոն Գրիգորյանը, ամբողջ քննարկման ընթացքում ոչ միայն Եվրոպամետ քարոզչությունն էր առաջ տանում, այլ նաև հակառուսական քարոզչություն՝այսինքն հակաքարոզչություն Ռուսաստանի դեմ: Ես կարծում եմ, որ պարոն Գրիգորյանը մինչև հեղհեղուկ պատկերացմամբ, կարծիքով ու բնավորությամբ պատանիների հետ հանդիպման գնալը, պետք է ինքն իր հետ հանդիպում-քննարկում ունենա: Մանավանդ որ, ինքն էր ընդգծում.<<Պատանիների հետ հանդիպումը իմ համար ամենադժվարներից մեկն է>>:                                                       

Комментарии

Популярные сообщения