Լեզվի խնդիրը ներկայումս. իրավական կարգավորումը

Լեզվի խնդիրը ներկայումս. իրավական կարգավորումը 
Արդեն բավական ժամանակ է, ինչ ե՛ւ լսարաններում, ե՛ւ դրանցից դուրս քննարկում ենք Հայոց լեզվի խնդիրը, մասնավորապես՝ կրթության, հանրակրթության ոլորտում:
Անդրադառնալով հանդերձ լեզվաբանական եւ պատմական խնդիրներին, մեր ուումնասիրության առարկան հստակեցրել ենք. այն է վերհանել, բացահայտել իրավական կարգավորումը. Որո՞նք են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ի՞նչ կարգավորում են տալիս, բավարա՞ր է արդյոք առկա կարգավորումը, ի՞նչ կարող ենք առաջարկել գրական արեւելահայերենի կրող չհանդիսացող անձանց կրթության իրավունքն իրապե՛ս եւ լիարժեքորեն ապահովելու համար:

Նախագծի միջանկյալ ամփոփման համար անհրաժեշտ է, որ Ձեր աշխատասիրությունները զետեղեք Ձեր բլոգներում եւ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին:
Ներկայացման վերջնաժամկետն է՝ յուրաքանչյուր դասարանի համար առաջիկա դասին նախորդող օրը՝ սկսած հաջորդ շաբաթվանից:

<<Կրթության բնագավառում խտրականության դեմ>>, ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1960թ.-ի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2012-2015 թվականների ազգային զեկույցի համաձայն 2012թ.-ից Սիրիայի հետ կապված իրադարձություններով պայմանավորված ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ Հայաստան ներգաղթած դպրոցահասակ և տարբեր տարիքի անձանց կրթության մեջ ներգրավման և սոցիալական հարմարվողականությունն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես 2015 թվականին <<Save the children>> կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող <<փախստականների ներուժի զարգացում>> ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի No_1 և No_21 հարակրթական դպրոցներում ստեղծվել են այլընտրանքային մեթոդներով կրթության կազմակերպման կենտրոններ: Ինչպես նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող <<թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար>> ծրագրի շրջանակներում մանկավարժական համալսարանում իրականացվում է հայերեն լեզվի ուսուցում՝հայերենին չտիրապետող միգրանտների, փախստականների և այլ խոցելի խմբերի համար: Միևնույն ժամանակ, Հայաստան տեղափոխված դպրոցահասակ և տարբեր տարիքային ներգաղթյալների համար կազմակերպվել են արևելահայերենի երկամսյա, մեկամսյա դասընթացներ: Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կանոնակարգվում է ՀՀ և այլ պետությունների միջև կնքված կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա: 

Հղումը՝http://www.irtek.am/views/act.aspx?aid=86106&m=%27%27&sc=%20
(Իմ տարբերակը փոփոխած է):

Комментарии

Популярные сообщения