Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ

Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:
Հաջորդական միացման դեպքում բոլոր տարրերը միացված են իրար այնպես, որ նրանց պարունակող շղթայի այդ հատվածում հանգույցներ չկան։ Զուգահեռ միացված տարրերը միանում են իրար
երկու հանգույցով և այլ հանգույցների հետ կապ չունեն, եթե դա չի հակասում պայմանին։ Հաջորդական միացման դեպքում հոսանքի ուժը բոլոր հաղորդիչներում նույնն է, ընդհանուր լարումը հավասար է հաղորդիչներից յուրաքանչյուրի ծայրերին կիրառված լարումների գումարին, իսկ ընդհանուր դիմադրությունը հավասար է հաղորդիչների դիմադրությունների գումարին։
Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ.
Զուգահեռ միացման դեպքում լարման անկումը հանգույցների միջև գտնվող յուրաքանչյուր հաղորդչի վրա նույնն է, իսկ դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է յուրաքանչյուր զուգահեռ միացված հաղորդչի դիմադրության հակադարձ մեծության գումարին:

Комментарии

Популярные сообщения