Էլեկտրական հոսանքի աշխատանքը և հզորությունը
Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:
Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին:
Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով P=U2R և P=I2⋅R
Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վ
Հզորությունը հավասար է 1Վտ – ի, եթե 1վ – ում կատարվում է 1Ջ աշխատանք:
Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր:
Комментарии
Отправить комментарий