11.12.2018


«Հայ դասական գրականություն»


Ավ. Իսահակյան. «Պատրանք»
  1. Ձևակերպել՝ ինչ է պատրանքը։
    Պատրանքները հոգեկան այն պատկերներն են, որոնք առաջ են գալիս որոշակի առարկաներ ընկալելիս և դրանց պատկերների աղճատումներն են։
  2. Ընթերցել պատմվածքը, գնահատել պատրանքը՝ ըստ հեղինակի ներկայացրածի։
    Այստեղ խոսքը ֆիզիկական պատրանքի մասին չէ: Այստեղ նրա մասին է, որ այն մարդիկ, ովքեր կարող են երազել և կյանքը տեսնել գույների մեջ, ինքնախաբեությամբ զբաղվելով և չտեսնելով աշխարհի դաժանությունը երջանիկ են: Պատրանքը այստեղ սա էր ներկայացնում: 
  3. Պատրանքի լավ և վահ կողմերը մեկնաբանել (կուզեի՞ք ապրել միշտ պատրանքի մեջ)։ Համեմատել Կորտասարի «Փոքրիկ դրախտ» պատմվածքի հետ։
    Ես չեմ սիրում պատրանքները, քանզի նրանք քեզ թույլ չեն տալիս օգտագործել քո ուղեղը ամբողջությամբ, դու չես տեսնում թե քո շուրջ բոլորը իրականում ինչ է կատարվում և չես կարողանում օգտագործել վատը ի օգուտ քեզ:
  4. Հնգյակ գրել պատրանքի մասին
    հնգյակին ներկայացվող պահանջները.
    1-ին տող՝ 1 բառ՝ վերնագիր
    2-րդ տող՝ 2 բառ՝ հատկանիշ, որ ունի առաջին տողում նշվածը
    3-րդ տող՝ 3 բառ՝ գործողություն որ անում է առաջին տողում նշվածը
    4-րդ տող՝ 4-5 բառ՝ քո վերաբերմունքը առաջին տողում նշվածի նկատմամբ
    5-րդ տող՝ 1-2 բառով՝ առաջին տողում նշվածի հոմանիշը։

Երազանքներ,
Քաղցր, փխրուն,
Դանդաղորեն սահում մտքում,
Եվ իր դաժան խաբեությունն քեզ մեջ սփռում,
Խաբկանք, պատրանք...


Հայոց լեզու
Կետադրիր տրված նախադասությունները
  1. Եվ ժողովուրդը աշխատասեր, բանիմաց, հողին տվեցին նախկին քնքշությունը։
  2. Իմ աչքերի առաջ ճանապարհն էր և փիրուզե հավերժահարսը՝ ծովակը։
  3. Նա մտախոհ դիտում էր անդորր ջրի մակերևույթը՝ մարմարի նման հարթ և մարմարի նման անշարժ։
  4. Նոր ժամանած տիկինն, սկսեց պատմել իր Լեհաստան կատարած այցի մասին։
  5. Ես մոտենում եմ Մխիթարի՝ քաջ զորավարի գերեզմանին, պառկում խոտերի վրա։
  6. Ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ մուտք եմ գործում հարավային կիսագնդի օդային սահմանը։
  7. Ոսկանը նայում էր մոմի հոգեվարք ապրող բոցին։
  8. Նայեց Շիրազի դաշտին, գարնան շնորհներով պճնված։
  9. Ալեքսանն այժմ ապրում է միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ։
  10. Մեր տան դիմաց, Հռիփսիմեի վանքից ոչ հեռու, զորանոցն էր։
Դասավորիր նախադասությունները տրամաբանական հերթականությամբ։
  1. Այդ տառատեսակը, որը ստեղծվել է 1996 թվականին Մեթյու Քարտերի կողմից, կօգնի խուսափել կարճատեսությունից և «Համակարգչային տեսողության» համախտանիշից. այն առաջանում է համակարգչի առաջ երկար ժամանակ անցկացնելուց։
  2. Առողջապահական այդ պահանջներին բավարարում են նաև տառատեսակների լավագույն չափսերը՝ 10, 11, 12։
  3. ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է որոշել տեսողության համար ամենաանվնաս տառատեսակը՝ «Verdana»-ն, որով ընթերցելիս մարդու աչքի մկանները ամենից քիչ են լարվում։
  4. Գիական նորույթի՝ տառատեսակի պատվիրատուն այժմ «Մայքրոսոֆթ» ընկերությունն է։

    3-4-1-2

Комментарии

Популярные сообщения